Ֆրանսիայում խուզարկություններ են անցկացվել նախագահ Մակրոնին առնչվող գործի շրջանակներում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում խուզարկություններ են իրականացվել Havas գովազդային խմբի կենտրոնակայանում և Business France գործակալության գրասենյակում, որոնք անցյալ տարի կազմակերպել են այն ժամանակ դեռևս երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի այցը Լաս Վեգաս:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, ներկա պահին այդ ընկերությունների նկատմամբ հետաքննություն է անցկացվում` դավադրության և անօրինական առավելություններ ստանալու կասկածանքով Business France գործակալությունը, որը ենթարկվում է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության, 2016-ին առանց հանրային տենդեր իրականացնելու միջոցառում է կազմակերպել Լաս Վեգասում անցկացվող CES էլեկտրոնիկայի ցուցադրության շրջանակներում:
Քննիչներին հետաքրքրում է, թե ինչու գործակալությունը 400 000 եվրո արժողությամբ միջոցառման կազմակերպումն առանց մրցույթի հանձնել Havas ընկերությանը:
Էկոնոմիկայի նախարարությունում Մակրոնի գործընկերներից շատերը նախկինում աշխատել են Havas-ում:



