Նոր Զելանդիայի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ քնի ժամանակ բերանի ակամա բացվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Մասնագետները բացատրում են, որ այսպիսի սովորությունը վտանգում է ատամների առողջությունը, որի արդյունքնում կարող է առաջանալ կարիես։
Մինչ նման վարկածի առաջ քաշումը՝ հետազոտողներն անցկացրել են մի շարք փորձեր։ Գիտնականները նշում են, որ քնի ժամանակ բերանի ակամա բացվելու ժամանակ բերամում առաջանում է չորություն ու նպաստում է թթվայնության բարձրացմանը, որից էլ տուժում է ատամների էմալն ու առաջանում է կարիես։
Նման սովորություն ունեցող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս ստուգել քիթ-ըմպանը, քանի որ հենց շնչառական խնդիրների պատճառով է մարդը սկսում շնչել բերանով։




