Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սուրեն Կարայանն այցելել է Թեղուտի լեռնահանքային համալիր

ЭКОНОМИКА

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի  գործունեությանը, ծրագրերին և խնդիրներին։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է հանքավայր, հանքային մեքենաների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման ծառայություն, լեռնահարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար։ «Վալլեքս» խմբի ընկերություններ խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը նախարարին է ներկայացրել լեռնահանքային համալիրի գործունեությունը՝ նշելով, որ Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գե­րա­զանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը: Ընդհանրապես խմբի ընկերությունների ներդրումը Հայաստանում և Արցախում անցած քսան տարիների ընթացքում կազմում է  մոտ 700 մլն ԱՄՆ դոլար: Միայն 2016 թվականին խմբի ընկերությունների կողմից ՀՀ և ԼՂ պետական բյուջե կատարած վճարումների հանրագումարը գերազանցում է 40 մլն ԱՄՆ-ի դոլարի սահմանագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Վալերի Մեջլումյանի խոսքով՝ Թեղուտ ընկերությունն ունի շուրջ 1150 աշխատող, գերժամանակակից հարստացուցիչ ֆաբրիկա, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի ամենաժամանակակից սարքավորումներ՝ մատակարարված աշխարհահռչակ ընկերություններից։ Հանքավայրի հաստատված պաշարների պոտենցիալը, ըստ Խորհրադային ժամանակաշրջանում հաստատված տվյալների՝ կազմում է մոտ 450 մլն տոննա, որից ընկերությունն արևմտյան ժամանակակից մեթոդներով վերահաստատել է մոտ մեկ հիգերորդ մասը (այդ ուղղությամբ զարգացման աշխատանքներն ընթացքի մեջ են):

Նախարար Կարայանն այնուհետև այցելել է  նաև Ալա­վեր­­դու պղնձա­­ձուլա­կան գործարան։ Նախարարարի հետ զրույցում ընկերության ղեկավարները նշել են, որ այն շուրջ 600 աշխատակից ունի և միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հարավային Կովկասում։ Այժմ արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան վերամշակել մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ  և արտադրել մոտ 13 հազար տոննա սև պղինձ։

Ալավերդիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված  միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խումբը  պատասխանատու է նոր պղնձաձուլարանի նախագծմանն առնչվող աշխատանքներում Արմենիան Քափըր Փրոգրամ ՓԲԸ աջակցության հարցերի համար։ Խմբի կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարների տեղակալները։ Աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ  առանց էական ներդրումների և ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխանեցնելու՝ երկարաժամկետ գործունեություն հնարավոր չէ իրականացնել։ Նախարարի տեղակալի խոսքով`  ներկայումս պոտենցիալ գործընկերների հետ քննարկվում են համաշխարհային պրակտիկայում առկա բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծելով այնպիսի կայուն արտադրություն Հայաստանում, որը երկարաժամկետ գործունեության հեռանկարում խնդրահարույց չի լինի բնապահպանական տեսանկյունից։ «Կառավարությունը, անմիջական մասնակից լինելով զարգացման ծրագրին վերաբերվող քննարկումներին, հնարավորություն  ունի ընթացքում ձեռնարկել կազմակերպության համար օգտակար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»-, նշել է Տիգրան Խաչատրյանը։

Ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյաները գործարարների հետ քննարկել են առկա խնդիրները և կարևոր հարցերը` իրենց գերատեսչությունների իրավասության շրջանակում դրանց կարգավորման և լուծման եղանակներ գտնելու  տեսանկյունից:

 

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»