Լուրջ աշխատանք պետք է կատարվի Արաբական ծոցի երկրներում մեր երկրի հանդեպ մշտական հետաքրքրությունն ապահովելու համար
ОБЩЕСТВОՀարկավոր է զբոսաշրջիկների մոտ մշտական հետաքրքրություն ապահովել Հայաստանի հանդեպ, ինչի շուրջ էլ Հայաստանի զարգացման հիմնադրամը լուրջ աշխատանքներ ունի անելու Արաբական ծոցի երկրներում, Եգիպտոսում, Հնդկաստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծովտնօրեն Արա Խզմալյանը: Նա որպես օրինակ ներկայացրեց, որ վերջերս Հնդկաստանից Հայաստան էին ժամանել լրագրողներ, և նրանք տեղյակ չէին, որ մեր երկիրը Եվրոպայի մասն է և ծառայություններն այստեղ ավելի էժան են, իսկ միջավայրն՝ անվտանգ: Խզմալյանը վստահեցրեց, որ շատ քիչ դեպքերում կարելի է հանդիպել, երբ զբոսաշրջիկները դժգոհ են, որ իրենց հանդեպ Հայաստանում լավ չեն վարվել:
«Մենք թիրախային երկրներում իրականացնում ենք տարբեր մարքեթինգային միջոցառումներ: Դրանք կարող են լինել ցուցահանդեսներ, ռոդշոուներ, որտեղ ներկայացնում ենք Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը, խոհանոցը: Որքան բազմազան լինի Հայաստանի զբոսաշրջային գամման, այնքան ավելի շատ զբոսաշրջիկներ կներգրավենք: Պետք է տարբեր նախասիրությունների և տարբեր սպասումներով մարդկանց հետ աշխատենք»,- ասաց նա:



