Վերջերս երգչուհի Մադոննան շատ կտրուկ խոսեց «Blond Ambition» ֆիլմի հեղինակների մասին, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրականում ինչպիսին է նրա կյանքը ու ցուցադրել այն էկրանին։ Արդյունքում աստղը որոշել է գործն իր ձեռքը վերցնել ու նկարհանել ինքնակենսագրական ֆիլմ։
Պարզ չէ, արդյոք երգչուհին պայմանավորվել է Universal ստուդիայի ղեկավարնեի հետ, ովքեր արդեն իսկ սկսել են աշխատանքները Մադոննայի երիտասարդ տարիների ստեղծագործության մասին ֆիլմի նկարահանումները, թե որոշել է նկարահանել սեփական ինքնակենսագրականը։
Իր որոշման մասին երգչուհին հայտարարել է սոցիալական ցանցում ու գրել, որ պատրաստվում է իր մասին ֆիլմի նկարահանումներին ու սա կատակ չէ։
Հիշեցնենք, որ «Blond Ambition» ֆիլմի սցենարը դուր չէր եկել Մադոննային ու նա հայտարարել էր, որ նրանում շատ փաստեր ուղղակի ուտ են՝ սկսած ծննդյան վայրից մինչև համալսարանում կրթությունը։




