Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հերոսի ծնողները». Անդրանիկ Զոհրաբյանի հայրը հավատացած է՝ անցյալը կօգնի ճիշտ ապրել

ОБЩЕСТВО

«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտում զոհված զինծառայող, հերոս գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ Ատոմ եւ Ալլա Զոհրաբյաններին։

Դեռեւս արցախյան պատերազմի տարիներին հերոսացած Վեդի քաղաքը Անդրանիկի ծննդավայրն է։ Ինչպես հերոսի հայրն է ասում, Վեդիի բնակիչները միակարծիք են՝ բոլոր հերոսներն էլ հավասար են անկախ ամեն ինչից, որովհետեւ նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեկ նպատակի, հանուն հայրենի հողն ազատագրելու, ապա այն պահպանելու։

Հերոսի տանն էլ, ինչպես եւ մարտի դաշտում, Անդրանիկն ու նրա հետ նահատակված հերոս ընկերը՝ Ռոբերտ Աբաջյանը, միասին են, հյուրասենյակի սեղանին դրված նկարից նայում են հենց այն նույն հայացքով, որով նրանց ճանաչեցինք ու հիշեցինք։

Հյուրասենյակի աջ  մասում առանձնացված է մի հատված, որն իր համար ընտրել էր Անդրանիկը, դա տան իր սիրելի անկյունն էր, որտեղ հիմա նրա նկարներն են, պատվոգրերը, մեդալներն ու զինվորական համազգեստը։ Հայրը սեփական ձեռքերով Մարտակերտի դիրքից հավաքել ու բերել է փամփուշտները, ինչպես նաեւ զրահաբաճկոնը, որը որդու հագին է եղել հերոսական պայքարը մղելիս։ Ամենաներքեւում դրված է հայ հայտնի ֆուտբոլիստ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի նվերը հերոսի ընտանիքին՝  իր իսկ մակագրությամբ գնդակ։ Անդրանիկի  ամենասիրելի զբաղմունքը եղել է ֆուտբոլը, որը փաստորեն հետագայում դարձել է նրա կյանքի հիմնական ուղղությունը։

«Անդրանիկս շատ ուշիմ երեխա էր, շատ դեպքերում աննկատ էր մնում, որ ավելորդ ուշադրություն չգրավեր։ Ամեն ինչ իր ուսերին կվերցներ, կաներ նույնիսկ մեր փոխարեն։  Եթե մասնակից էր լինում մի բանի, դա պիտի համարեր իրենը,  իր միջով  անցկացներ։ Եթե ինչ-որ մի բան էր անում, պիտի լավ աներ, լինի դա ընկերություն, ֆուտբոլ կամ ուրիշ մի բան։  Խոհարարություն էր սիրում այնքան, որ դա էլ դարձավ մասնագիտություն։ Ում մոտ սովորում էր, ասում էին, որ շատ լավ ձեռք ունի, աճելու հեռանկարներ ունի, մի քիչ երեւի արագության խնդիր կար, որն էլ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելուն զուգահեռ կշտկվեր»,-պատմում է հայրը։

Անդրանիկը որոշել էր, որ 9-րդ դասարանից տեղափոխվելու է Եվրոպական  քոլեջի Վեդու մասնաճյուղ։ Թեպետ ընտրել էր հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժինը, դա չէր էլ խանգարում քոլեջի ուսմանը զուգահեռ Երևանում հաճախել նաեւ քառամսյա խոհարարական դասընթացների։ Ընտանիքի համար եւս սիրում էր համեղ ուտեստներ պատրաստել, տիկին Ալլայի խոսքով՝ տարբեր մթերքներով այնքան համեղ ուտեստներ էր ստանում, որ միգուցե իր մոտ այդքան էլ լավ չստացվեր.

«Մայրաքաղաքում, որտեղ սովորում էր խոհարարություն, բանակ գնալուց առաջ այնտեղ ասացին, որ Անդրանիկի տեղը կպահեն, որ բանակից վերադառնա ու միասին աշխատեն»:   

Եվրոպական քոլեջում էլ Անդրանիկին խորհուրդ էին տվել շարունակել կրթությունը նույն մասնագիտությամբ, որովհետեւ զգալի հաջողություններ ուներ։ Անդրանիկը շատ երկար չէր մտածել, որովհետեւ ամենահարազատը ֆուտբոլն էր, որով դեռ 8 տարեկանից էլ  զբաղվում։

«2009 թվականից Հայաստանի առաջնությունում էր խաղում, ֆուտբոլը տարիքի հետ գալիս էր։ Բանակ գնալուց առաջ վերջին ամսում վերցրեցին «Արարատ» առաջին լիգա, մարզիչն ասաց՝ կգնաս, կգաս, տեղդ կա։ Քննություններ հանձնեց ու ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ու գնաց բանակ։    Ասում էր՝ պապ, ես ֆուտբոլն եմ ուզում, տաղանդավոր էրեխեք շատ կան, էս էրեխեքից լավ թիմ եմ  հավաքելու, տես՝ գամ, ինչ արդյունքի եմ հասնելու նրանց հետ»։

Որդու մասին հոր բնութագրությունը շատ դիպուկ է. ասում է՝ Անդրանիկը բնավորությամբ մարզիկ էր՝ կռիվ տվող ու մարտնչող, այդ իսկ պատճառով ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին, երբ լուրեր չունեին Անդրանիկի մասին, այն բոլոր հուսադրող խոսքերին, որ միգուցե Անդրանիկը ողջ է, միգուցե ինչ-որ տեղ թաքնվել է, հայրը հակադարձել էր՝ ասելով՝ որդիս փախչող չէ, նրան հետեւում չփնտրեք. «Գնացի Մարտակերտ, խոսեցի ընկերների, հրամանատարների հետ, ու համադրելով ստացած տեղեկությունները՝ ասացի՝  Անդրանիկին փնտրեք միայն առաջնագծի տղաների մեջ»։

Բանակ գնալ, չգնալու թեման տանը նույնիսկ չի էլ քննարկվել, Անդրանիկը թույլ չէր տալիս, ծնողներին պարզապես ասել էր՝ վիճակահանությամբ իր իսկ ձեռքով որտեղ էլ ընտրի, այնտեղ էլ ծառայելու է։

«Մենք մի փոքր վերապահումներ ունեինք, քանի որ Անդրանիկս կարճատեսություն ուներ, բայց այնպես դրեց հարցը, որ մենք չխառնվեինք, ոչինչ չանեինք։ Հետո մտածեցի, որ փորձեմ բանակում ինչ-որ մի բանով օգնել, որ դա իր համար խնդիր չլինի, ասում էր՝ պապ, ոչ մի բան չես անում։ Սկզբնական շրջանում, դե,  սովորում էին, մի քիչ հանգիստ այդ վիճակից նեղվում էր, կատակով ասում էր՝ ոնց որ մանկապարտեզ լինի, բայց որ դիրքեր սկսեց գնալ, զգացի, որ իրոք փոխվեց. այ դա իր սրտով էր։ Անդրանիկը լուրջ էր, իհարկե, բայց մի տեսակ ավելի էր լրջացել, վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ փոխվել էր։ Որ զանգում էինք, ասում էինք՝ ոնց ես Անդրանիկ ջան, ինչ ես անում, ինչով եք զբաղվում, մի քանի հարց իրար հետեւից էի տալիս, որ գոնե մի պատասխան ստանայի,  մի բան էր ասում ու խոսակցությունը տեղափոխում այստեղ՝ պապ, ամեն ինչ լավ ա, դուք ասեք։ Մի բան որ ուզում էի իմանալ, մի քիչ շատ պիտի հարցնեի»։

Կյանքում կռիվ չսիրող, հաշտեցնող, ուրիշներին չանհանգստացնող ու հարմարվող մարդ էր Անդրանիկը։ Ծնողները երբեք նրանից որեւէ դժգոհություն չեն լսել, որովհետեւ հերոսը սիրում էր ամեն ինչ հաղթահարել ինքնուրույն, հարկ եղած ժամանակ դժվարությունների մասին խոսում էր միայն, երբ դրանք անցյալում էին։ Բոլորի հետ մտերիմ էր, բոլորին անշահախնդիր օգնում էր, բայց իրեն իսկական ընկեր համարում էր շատ քչերին։

«Անդրանիկին որպես մեզ թիկունք միշտ ենք զգացել, փոքր քրոջ՝ Մարիի ու իր միջեւ տարիքային տարբերությունը 10 տարի է, փոքր  երեխայի նման պահել է քրոջը։ Եղել են դեպքեր, երբ աշխատանքի ժամերը չէին համընկնում, Անդրանիկս էր Մարիին դպրոցից տուն բերում։ Մեր օգնականն էր. որ զանգում, խոսում էինք, ասում էր՝ պապ ջան, չմտածես, հետ գամ,  տես՝ ինչեր ենք անելու։  Մարդկային տեսակով ծայրահեղական չէր,  միշտ ոսկե միջինի կողմնակից էր. եթե ինչ-որ մի վիճաբանություն լինում էր, փորձում էր երկու հակառակ բեւեռները մոտեցնել իրար, այդ անտեղի տղայական  պարզաբանումները չէր սիրում, լսում էր ու իր սեփական կարծիքն ուներ, թե ինչն է տեղին, ինչը՝ ոչ, ինչն է կարելի,  որն է կարեւորը»։

Տիկին Ալլան շատ լավ հիշում է դեպքերից մի քանի օր առաջ որդու հետ ունեցած  խոսակցությունը.  մարտի 21-ն էր, Անդրանիկն այդ օրը շատ ուշ էր զանգել ծնողներին։

«Անհանգիստ էինք այդ օրը, զանգեց, ասացի՝ տղա ջան, էս ինչ ես անում, ինչու չես զանգում, ասաց՝ մամ, ես քեզ սովորեցնում եմ, հարցրի՝ ինչին ես սովորեցնում, Անդրանիկ ջան, չգիտեմ՝ երեւի ձայնիցս զգաց, որ անհանգստացա, ասաց՝ հա դե, մամ, որ ուշ եմ զանգում, դրա համար։ Լուրերին հետեւում էինք, գիտեինք ինչ վիճակ էր,  բայց ինչ էլ լիներ, մեզ չէր ասի հաստատ։ Ապրիլի 1-ի գիշերն էլ բոլորս երազ էինք տեսել, հենց Անդրանիկին չէ, բայց ինչ-որ նախազգուշացնող մի բան. այդ գիշեր չկարողացանք քնել, վերջին անգամ մարտի 29-ին խոսեցինք, ասաց՝ կբարձրանանք դիրքեր, ու կզանգեմ։ Վերջերս ընկերներից մեկը պատմեց, որ դեռ հոկտեմբերին, երբ Անդրանիկս արձակուրդ էր եկել, զրույցի ընթացքում ասել էր՝ սրտիս վկայում  է, գնալու եմ, հետ չեմ գալու։ Ու իրոք, որ հետ եմ նայում, հիշում եմ՝ այդ 5 օրերին, որ որպես խրախուսանք տուն էին ուղարկել, հանգիստ տեղը չէր գտնում, ամբողջ օրը դուրսն էր, ասում էր, պիտի հասցնեմ, ուզում եմ բոլորին տեսնել, օրը անցնում է, բան չեմ հասկանում»։

Հետադարձ հայացք գցելով այդ օրերին՝ տիկին Ալլան շատ լավ հասկանում է՝ եթե անգամ Անդրանիկը հնարավորություն ունենար, չէր զանգի,  որովհետեւ նախեւառաջ հերոսը մտածել էր գործի, ընկերներին օգնելու մասին։

«Ես միշտ այդպես եմ մտածել ու իմացել եմ, որ իմ Անդրանիկը ոչ մեկին նեղություն չէր ուզում տալ։ Ինչքան էլ դժվար իրավիճակում լիներ, մտածում էր՝ կանցնի, դուրս կգա դրանից, նոր մեզ տեղյակ կպահի։ Իմ էրեխեն հասկանալով չզանգեց մեզ, հենց միայն նրա համար, որ իր ուշադրությունը մեր կողմը չլինի»։ 

Հայրը լուռ լսում է կնոջը, մտովի նորից տեղափոխվում այդ օրերն ու ասում. «Ողջ մնացած տղաներն էլ քիչ բան չտեսան, ու փառք Աստծո, որ կարողացան անցնել այդ ամենի միջով ու մեր կողքին են։ Նրանք էլ են ուրիշ, ապրիլից հետո մի տեսակ բնավորություն է փոխվել, մեծացել են. Շուլին, Հարութը, Նարեկը..»։

Հերոսի հայրը տեսնում է ուսանողների, երիտասարդների, տեսնում է՝ ինչպես են համալսարան մտնում, զբոսնում, պարզապես կազմակերպում իրենց կյանքը ու անընդմեջ մի միտք է գլխում պտտվում՝ նրանցից մեկը կարող էր նաեւ Անդրանիկը լինել, տեսնես՝ ընդհանրապես ճանաչում, հիշու՞մ են այս տղաներին,  ովքեր նման ընտրություն կատարեցին նաեւ հանուն նրանց։

«Համոզված եմ՝ շատերը եւ ճանաչում են, եւ հիշում, ամեն դեպքում ուզում եմ, որ այդպես լինի, նրանք հասկանան, ոչ թե մենք ասենք այդ մասին։ Երեւի պետք է հասկանան, որ ինչ-որ մի տեղ այս տղաներն էլ դեր ունեցան, որ նրանք հիմա հանգիստ ուսանողական տարիները, օրերն են վայելում։ Գիտեմ՝ ամեն մեկն իր կյանքն է ապրում, ուղղակի չեմ ուզում մոռանան, թե ինչ արեցին տղաները, թեկուզ անուն առ անուն էլ թող չհիշեն, բայց ամեն մեկն ինքն իր տեղում ճիշտ ապրի, այսինքն՝ զգա ապրելու պարտավորվածություն, ճիշտ ապրելու եւ  իր, եւ այն տղաների համար, ովքեր այսօր մեր կողքին չեն։ Ուզում եմ ասել՝ շատ բաներ պիտի անես ու շատ բաներ էլ գիտակցես ու չանես, ավելի պատասխանատու լինես երկրի, ընկերոջդ նկատմամբ։ Շատերն են խոսում հայրենասիրության մասին, ոմանք՝ ազնվորեն, ոմանք՝ կեղծ. այս երկրում ապրող յուրաքանչյուր մարդ թող այդքան չխոսի, ուղղակի եթե հնարավորություն ունի, ասում եմ այն մարդու մասին, ով հնարավորություն ունի, թող գոնե մեկ անգամ սահմանով անցնի,  թեկուզ բարոյապես զինվորի կողքին կանգնի»։

Հենց սա է ճիշտ հայրենասիրությունը. եթե թեկուզ մի լավ խոսքով զինվորին աջակից լինեն, հերոսի հայրը վստահեցնում է՝ այդ զինվորը պատրաստ է  տալու ամեն ինչ՝ իր սերն էլ, ուժն էլ։

«Ապրիլյանի տղերքն էլ ապացուցեցին, որ պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը տալու այս հող ու ջրի, մեզնից յուրաքանչյուրի համար։ Ճիշտ ապրելը նաեւ ընկերոջ շիրիմը հարգելն ու այցելելն է։   Չգիտեմ՝ միգուցե  շատ բան եմ պահանջում»։

Հավատարմություն. Անդրանիկի ծնողները ապրիլյան հերոսների գործողությունները հենց այս մի բառով են բնութագրում, չէ՞ որ Արմենակը, Ռոբերտը, Քյարամն ու Անդրանիկը կյանքի ամենավճռական պահին որոշեցին մինչեւ վերջ միմյանց հավատարիմ մնալ, այդպես հավատարիմ մնալով էլ պահել Մարտակերտի դիրքը։ Դժվար է, բայց ծնողները փորձում են առաջ նայել հանուն դուստրերի՝ Սաթենիկի ու Մարիի, աշխատել, կազմակերպել առօրյան՝ երբեք չմոռանալով, որ Անդրանիկը  կիսատ թողած ճանապարհին մնայուն հետք թողեց, որ հերոսն ու իր արածը դեռ ապրելու են սերունդների համար։

«Պիտի հիշենք ու առաջ նայենք։ Չէ, անցյալը չպետք է բեռ դառնա մարդու համար, ուղղակի օգնի, որ հետոն ճիշտ ապրես։ Ես դա եմ ցանկանում։ Արցախյանը, ապրիլյանը պետք է լինեն հիշողություն,  քո կյանքի թեկուզ մի փոքր մասը, բայց մեծ իմաստով պետք է օգնեն  հետագա կյանքը ճիշտ ապրելու հարցում։  Ես եղել եմ Անդրանիկենց դիրքում, գիտեմ՝ ինչ եմ ասում, չորսն էլ հնարավորություն ունեցել են այլ ընտրություն կատարելու, բայց ոչ ոք չի մտածել հետագայի, բախտավոր, հարուստ կամ հաջողակ լինելու մասին։ Նրանք մի բան են մտածել, որ պետք է իրար հավատարիմ լինեն։ Իհարկե, մեր ամբողջ կյանքն արժանապատիվ ենք ապրելու, գլուխներս՝ բարձր, բայց դե ժամանակի ընթացքում այդ կարոտը ավելի տիրապետող  է դառնում»։

Տիկին Ալլան չի ցանկանում, որ հերոսներին առանձնացնեն, ասում է՝ երբ ինչ-որ մեկի նկարն է տեսնում կամ կարդում նրա մասին, կապ չունի՝  նրա որդին է, թե չէ, միեւնույնն է, մի փոքր լավ է զգում, որ հերոսներին հիշում են։

«Միշտ էլ ասել եմ՝  թող նման բան չլիներ, մեր էրեխեքին չճանաչեին, միայն թե մեր  կողքին լինեին, բայց որ նրանց մասին խոսում են, հիշատակում, դա շատ կարեւոր է։

Ոչ մի անգամ մանավանդ այս չորսին չենք առանձնացրել իրարից ու գիտենք, որ նրանք հիմա էլ են միասին։ Նույնիսկ ծնողներով կարծես այնքան հարազատացած լինենք. որ գնում ենք միջոցառումների, անմիջապես մեկս մյուսին ենք փնտրում»։

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, Անդրանիկի ծնողներին պատմել էր, որ որդին իր տետրում առանձնացրել էր իր լավագույն զինվորների անունները, որոնց շարքում Անդրանիկ Զոհրաբյանն էր ու Քյարամ Սլոյանը։ Ծնողներն ասում են՝ այդպես էլ պիտի լիներ. լավագույն հրամանատարի լավագույն զինվորները…

Кая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграцию