Ջեյ Զին կրկին փոխել է անունը
ЛАЙФԿիրակի հայտնի դարձավ, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին կրկին ծնողներ են դարձել։ Երգչուհին երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Սակայն ոչ 35-ամյա երգչուհին, ոչ 47-ամյա ռեփերը, որոնք արդեն դաստիարակում են 5-ամյա Բլյու Այվիին, չեն հայտնել երեխաների սեռը։

Նրանց փոխարեն դա արել է Բեյոնսեի հայրը՝ հայտարարելով, որ լույս աշխարհ են եկել զույգի որդին եւ դուստրը։
Ինչ վերաբերում է ռեփեր Ջեյ Զիին, նշենք, որ նա կրկին փոխել է իր անունը, ավելի կոնկրետ՝ վերադարձել է դրա գրության հին տարբերակին։
EW.com-ը գրում է, որ հունիսի վերջին կթողարկվի ռեփերի «4:44» ալբոմը, եւ սկավառակի վրա երաժշտի անունը գրված կլինի հին տարբերակով. Jay Z-ի փոխարեն՝ JAY-Z։ Երաժիշտն իր անունը գրելիս կրկին գծիկ կկիրառի, եւ այն կգրվի մեծատառերով։

Բազմամյա երաժշտական կարիերայի ընթացքում ռեփերն իրեն անվանել է եւ Jiggaman, եւ HOV, եւ Hova, եւ Jay-Z, իսկ հետո, ջնջելով գծիկը, պարզապես՝ Jay Z։



