Սիրիական բանակին հաջողվել է ԻՊ-ից խլել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից հետ նվաճել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նագանգում գտնվող 20 գյուղ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Լարված բախումների ընթացքում սիրիական բանակին հաջողվել է վնասազերծել ԻՊ-ի ազդեցիկ պարագլուխներից մի քանիսին՝ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Իրաքից և Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև ոչնչացված է ավելի քան 100 ԻՊ զինյալ, թշնամու 11 տանկ, 6 միավոր այլ զրահատեխնիկա, 10 հրետանային զենք, ահաբեկիչներին պատկանած 200 տարբեր ավտոմեքենաներ:
Շաբաթներ առաջ Սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Հալեպ նահանգի արևելքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



