Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, ոստիկանության հայցը՝ մերժվել
ОБЩЕСТВОՎարչական դատարանը հունիսի 15-ին մերժել է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու հարցով անցկացված երթի առնչությամբ ոստիկանության հայցը, իսկ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ բավարել:
Արգիշտի Կիրվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը դատարանի կայացրած որոշման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «ՀՀ վարչական դատարանը, դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, ինչպես միշտ մնում է իր բարձրունքի վրա։ Բազմաթիվ գործերով նա ապացուցել եւ շարունակում է ապացուցել, որ ինքն իրապես արժանի է դատավորի կոչմանը, ավելին՝ այն դատավորն է, ով իրապես այսօր եղանակ է ստեղծում ՀՀ վարչական դատարանում։ Ես չեմ ցանկանում գովազդել որեւէ դատավորի եւ հարցը այստեղ գովազդը չէ, սակայն, երբ մնացած գործերով ՀՀ վարչական դատարանի այլ դատավորներ բավարարում էին ոստիկանության հայցերն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, իսկ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով մերժում ներկայացված հակընդդեմ հայցերն, ապա այս գործով, Դատարանը կայացրել է տրամագծորեն այլ վճիռ, մասնավորապես մերժելով ոստիկանության հայցը, իսկ հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելով»:
Նշենք, որ ոստիկանությունը ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ պահանջելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Արգիշտի Կիվիրյանն իր հերթին հակընդդեմ հայցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 2015թ. հունվարի 15-ին կազմակերպված հավաքի հետ:



