Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ինչպես վկայում են նրանց մտերիմները, ունեն ավելի շատ գավառական նախասիրություններ։ Ֆրանսիայի այս սիրված զույգի մասին ամենևին հնարավոր չէ օգտագործել «սնոբ» տերմինը։
Էմանուել Մակրոնն իր պարզությամբ կարողացավ գրավել ոչ միայն Ֆրանսիայի ողջ քաղաքական սպեկտրը, այլ նաև ողջ Ֆրանսիան՝ դառնալով սիրված նախագահ։
Մակրոնների երաժշտական նախասիրությունները ևս զարմանալի են թվում, գրում է Closer-ը։ Պարզվել է, որ Մակրոնների կազմակերպած երեկոների ժամանակ նրանք սիրում են լսել ու երգել Ազնավուրի, Դալիդայի, Ժակ Բրելի երգերը։
«Մեր մեջ ասած, նրանք շատ գավառական են, առանց կոմպլեքսների, զվարճանում են ու ուրախանում են լիաթոք։ Սա շատ գեղեցիկ է։ Նրանք չունեն մշակութային տաբուներ»,-ասել է Մակրոն զույգի մտերիմներից մեկը։




