Ե՞րբ է սուրճն օգտակար
ЛАЙФՇատերի համար սուրճը դարձել է թարմություն և առույգության խորհրդանիշը: Այն հեռացնում է հոգնածությունը, սակայն, օգուտից բացի այն կարող է նաև վնասել օրգանիզմին:
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետազոտություններ:
Գիտնականները հայտնաբերել են սուրճի միանգամից երկու օգտակար հատկություններ. ըստ հետազոտության, ովքեր ամեն օր առնվազն մեկ բաժակ սուրճ են խմում, 8% -ով ավելի քիչ են տառապում շաքարային դիաբետով, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում: Դրանից բացի, մոտավորապես 26%-ով նվազում է երիկամներում քարերի հայտնաբերման հավանականությունը:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն օր սուրճ խմող մարդիկ, ավելի քիչ են տառապում լյարդի քաղցկեղով:
Ֆինլանդացի գիտնականներն էլ պնդում են, որ սուրճը նաև լավ հակադեպրեսանտ է: Օրական մոտ 800 մլ սուրճ խմելով, կարելի է 77 %-ով նվազեցնել դեպրեսիայի առաջացման ռիսկերը:

Այս ամենի հետ մեկտեղ սուրճն օժտված է նաև բացասական հատկություններով:
Այն առաջացնում է կախվածություն, նպաստում է օրգանիզմից կալցիումի հեռացմանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս սուրճը խմել միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքն ունեք:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



