Մակրոնի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի տվյալները:
Կուսակցության ներկայացուցիչները ստացել են խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատներից 308-ը, եւս 42 մանդատ բաժին կհասնի նրանց դաշնակից MoDem կուսակցության անդամներին:
Այսպիսով, Մակրոնի կուսակցությունն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կունենա:
«Հանրապետականներ» կուսակցությունը 113 պատգամավորական մանդատ է ստացել, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, «Դեմոկրատների եւ անկախների միությունը»՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա»-ն՝ 17, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 10, Մարին Լը Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



