Շտուտգարտի օդանավակայանում 180 հոգու տարհանել են ինքնաթիռում ահաբեկչության վտանգի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի «Շտուտգարտ» օդանավակայանում ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով տարհանել է Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռի 180 ուղևորի: Այս մսին հայտնում է Корреспондент-ը` հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով` ուղևորներից մեկը սահմանապահ ծառայության աշխատակցին հայտնել է, որ մեկ այլ ուղևոր ահաբեկչություն է նախապատրաստում օդանավում: Դրանից հետո օդանավը տարհանել են և շների օգնությամբ ստուգել նրանց ուղեբեռը:
Ստուգումների արդյունքում ինքնաթիռում որևէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Դեռևս պարզ չէ` արդյոք վտանգն իրական էր, թե կեղծ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



