Աֆղանստանի արևելքում տասնյակ մարդիկ են տուժել 5 մահապարտի իրականացրած հարձակումից
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի արևելյան Պակտիա նահանգի Գարդեզ քաղաքում հունիսի 18-ին հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնակայանի վրա, ինչի հետևանքով առնվազն 5 ոստիկան է զոհվել, ևս 18 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով տեղի իշխանությունները, հարձակումն իրականացվել է միանգամից 5 մահապարտի կողմից: Այն սկսվել է կիրակի վաղ առավոտյան և շարունակվում է մինչ այժմ:
Նախ մահապարտներից մեկը պայթեցրել է ականապատ մեքենան, որը կայանված է եղել ոստիկանության կենտրոնակայանի մուտքի մոտ: Այնուհետև ոստիկանության շենքի տարածք է ներխուժել 4 այլ գրոհային, որոնք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական արմատական շարժումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



