Կուբայի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը հիշեցնում է «սառը պատերազմի» հռետորաբանությունը. ՌԴ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հիշեցնում է «սառը պատերազմի» արդեն մոռացված հռետորաբանությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
«Երբ Վաշինգտոնի նախկին վարչակազմը սահմանեց կղզու վերաբերյալ գոյություն ունեցող փոփոխությունները, մենք ոչ անհիմն ենթադրեցինք, որ դա ոչ այնքան առանձին քաղաքական գործիչների բարի կամքի դրսեւորման, որքան այդ փոքրիկ եւ ազատասեր կղզու դեմ հարկադրանքի եւ պատժամիջոցների քաղաքական ձախողման հետեւանք է: Ենթադրում էինք, թե դա ոչ թե յուրովի «գործարք է», այլ մտածված քաղաքական որոշում, որտեղ պարտվածներ չկային, բացի «հակակաստրիստներից»:
Այժմ պարզ է դառնում, որ Կուբայի դեմ քաղաքականությունը նախկինի պես լայն «պահանջարկ ունի»: Դա չի կարող ափսոսանքի պատճառ չդառնալ: Կարծում ենք`անկասկած է, որ Կուբայի հետ քաղաքկանության մեջ առկա մեծամտությունն աննախադեպ է:
Մենք հաստատում ենք մեր անսասան հանդուրժողականությունը Կուբայի` բարեկամական, խաղաղասեր երկրի, միջազգային հանրության հեղինակավոր անդամի հետ, որը Լատինական Ամերիկայում եւ համաշխարհային գործերում մեծ դեր է խաղում: Մենք դեմ ենք էմբարգոներին, արգելափակումներին եւ բաժանարար գծերին: Մենք կողմ ենք երկխոսությանը, համագործակցությանը, առանց հարկադրանքի շփմանն ու ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելուն», -նշվում է հայտարարությունում:



