Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել է Եղավարդ քաղաքի Սաֆարյան փողոցից: Այս պահին նշված փողոցում, որը գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցու և Եղվարդում հայտնի «Հուշարձանի» հարևանությամբ, դեպքի վայրի տեղազննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Ռազմիկ Արսենյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



