Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Հարցումների համաձայն` ընտրություններում ֆավորիտ է համարվում նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը: Մի շարք սոցիոլոգիական կառույցներ չեն բացառում, որ «Առաջ»-ն ու դաշնակից ուժերը Ազգային ժողովում կստանան 577 մանդատից 470-ը, փոխանցում է DW-ն:
Իսկ ահա պահպանողականներին ու սոցիալիստներին Ֆրանսիայում, ամենայն հավանականությամբ, պարտություն է սպասվում: «Ազգային ճակատ»-ը խորհրդարանում կարող է ստանալ 10-15 մանդատ: Դրա առաջնորդ Մարին Լը Պենը կարող է հաղթել իր շրջանում եւ առաջին անգամ անձամբ Ազգային ժողովում հայտնվել:
Դիտորդները կրկին ընտրողների ցածր մասնակցություն են կանխատեսում: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից մի փոքր ավելի էր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



