Պարանոցի ցավերի առաջացման պատճառները
ЛАЙФԾոծրակի մկանների կոշտությունը սովորաբար ուղեկցվում է ցավոտ զգացողություններով ու պարանոցի աշխատանքի վատացմամբ: Դա հատկապես զգացվում է գլուխը թեքելու փորձերի ժամանակ: Այս հիվանդության հետևանքով մարդը ստիպված է լինում ամբողջ մարմնով թեքվել՝ կողք կամ հետ նայելու համար:
Սա նշանակում է, որ մկանային կոշտության մասին խոսելիս նկատի է առնվում դրանց տոնուսի բարձրացումը, կարծրացումն ու առողջ մարմնին հատուկ կծկումներին դիմադրելը: Ծոծրակի մկանների կոշտացումն ուղեկցվում է գլխացավերով, պարանոցի, ուսերի ու ձեռքերի ցավերով: Takprosto.cc-ն ներկայացրել է, թե որոնք են այս հիվանդության ախտանշանները և ինչ է պետք անել այդ ախտանշանների առկայության դեպքում:
Ծոծրակի մկանների կոշտացման ամենատարածված պատճառներն են մկանների կամ ջլերի գերձգումը: Հատկապես տարածված է թիակների հատվածի մկանների գերձգումը: Այդ մկանները կառավարում են պարանոցի երրորդ ու չորրորդ ողերը: Բացի այդ, մկանային կոշտացման պատճառ կարող է դառնալ նաև բնածին ախտաբանությունը:
Մկանների գերձգման պատճառներն են.
· քնի սխալ դիրքը, որի հետևանքով ձգվում են պարանոցի մկանները,
· պարանոցի մարզական վնասվածքները,
· ցանկացած գործունեություն, որի ժամանակ մարդը ստիպված է անընդհատ պտտել գլուխը,
· սխալ կեցվածքը,
· սթրեսը, որը հանգեցնում է պարանոցի լարվածության
, · երկար ժամանակ պարանոցը սխալ դիրքով պահելը:



