Բոգոտայում պայթյունն առևտրի կենտրոնում 3 մարդու կյանք է խլել
МЕЖДУНАРОДНОЕԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, զոհերից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան: 11 մարդ վնասվածքներ է ստացել:
«Ես ցավով հայտնում եմ, որ Andino-ում ռումբի պայթյունի հետևանքով 3 կին է զոհվել»,- գրել է նա:
Նա տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել առևտրի հայտնի համալիրի երկրորդ հարկի զուգարանում:
Տեղական Caracol ռադիոյի հաղորդմամբ՝ բոլոր զոհերը 23-31 տարեկան կանայք են:
Սոցցանցերի օգտատերերն արդեն հեշթեգ են ստեղծել հաջակցություն Andino-ում պայթյունի զոհերի և տուժածների՝ #BogotáEstoyContigo («Բոգոտա, ես քեզ հետ եմ»):
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



