Բյուրեղավանը «Բազե Կոտայք 2017» հավաքին ներկայացել է ապրիլյան պատերազմի մասնակիցներով (ֆոտո)
ОБЩЕСТВОՀունիսի 15-18-ը Հանքավանի առողջարանում անցկացված «Բազե Կոտայք 2017» մարզային երիտասարդական հավաքին Բյուրեղավան համայնքը ներկայացել է քառօրյա պատերազմի բյուրեղավանցի մասնակցների կազմով: Այս մասին NEWS.am-ին պատմեց Բյուրեղավանի մարզամաշակութային կենտրոնի տնօրեն Նվարդ Ալավերդյանը.
«Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի առաջարկությամբ այս տարի մեր թիմը կազմված է եղել Ապրիլյան պատերազմին մասնակցած բյուրեղավանցի տղաներից: Նրանք ժամկետային զինծառայողներ էին, ովքեր արդեն ավարտել են իրենց ծառայությունը: Ըստ կանոնակարգի, թիմը կազմված պիտի լիներ 7 հոգուց, որոնցից երեքը աղջիկներ պիտի լինեն Նրանք մարզուհիներ են, ովքեր գրանցել են հաջողություններ: Մեր մյուս չորս մասնակիցները ապրիլյան պատերազմի հերոսներ են: Նրանց հրավիրեցինք եւ մեծ պատրաստակամությամբ եկան ու մասնակցեցին: Ի դեպ, տղաներից երկուսը Հայաստանի ճարտարապետական համալսարանի ուսանողներ են, մեկը` Թերլեմեզյան ուսումնարանի»,-պատմեց Նվարդ Ալավերդյանը:
Ի դեպ, Ճամբարային օրերի ընթացքում մարզի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդները միասին անցկացրեցին մարզական, մշակութային եւ այլ մրցություններով լի, ինչպես նաեւ հետաքրքիր հանդիպումներով եւ ծանոթություններով հարուստ օրեր:
(46).jpg)
.jpg)



