Ահա թե ինչպես են մարդիկ փնտրում, գտնում, հարստանում կամ մահանում Սիբիրում. մամոնտի ժանիքների անօրինական որսը և դրա ստեղծած սև շուկան
ЛАЙФՌուսաստանի ամենամեկուսացված և հեռավոր շջանում՝ Սիբիրում, ձևավորվում է ստվերային տնտեսության նոր տիպ։ Շատ մարդիկ այնտեղ փնտրում են երկար տարիներ առաջ անհետացած մամոնտների ժանիքներ և այլ մնացորդներ՝ դրանք թանկ գնով սև շուկաներում վաճառելու հույսով։ Այս մնացորդները ո՛չ ադամանդ են, ո՛չ էլ ոսկի, սակայն չինական սև շուկայում մեկ ժանիքը կարելի է վաճառել մոտ $35.000 դոլարով, ինչը հսկայական գումար է այն մարդկանց համար, ում ամսական եկամուտները չեն գերազանցում $500 դոլարի շեմը։
Եվրոպայի «Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Ամոս Չեփելը մուտք է գործել արգելված պեղումների ու փնտրտուքների մութ աշխարհ, որտեղ ռուս տղամարդիկ վտանգում են իրենց կյանքը՝ հինավուրց կենդանու մասունքները գտնելու համար։
BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ լուսանկարչի բացառիչ ֆոտոշարքին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ փնտրում, գտնում, հարստանում կամ մահանում։

























