Մարոկկացի ներգաղթյալները փորձել են հատել Իսպանիայի սահմանը` մեքենայի բեռնախցիկում և կառավարման վահանակի տակ թաքնված
МЕЖДУНАРОДНОЕՄարոկկոյից իսպանական Մելիլյա նահանգ ուղևորվելու ճանապարհին ոստիկանները մեքենա են կանգնեցրել, որում 5 ներգաղթյալ է թաքնված եղել:
Ինչպես հայտնում է The Local-ը, սա երկու օրում երկրորդ նման միջադեպն է, երբ ներգաղթյալները փորձում են հատել Իսպանիայի սահմանը:
Նշվում է, որ այս մեթոդը տարիներ շարունակ չէր կիրառվել Աֆրիկայից Իսպանիա ներգաղթյալներ տեղափոխելու համար, սակայն նման դեպք տեղի էր ունեցել այս տավա մարտին:
Մելիլյա քաղաքը Մարոկկոյի ափերից գտնվում է 400 կմ հեռավորությամբ` հանդիսանալով միակ ցամաքային սահմանը Աֆրիկայի և Եվրամիության միջև:
Մոտենալով ոստիկանական վերահսկման կետին` մեքենան փորձել է շեղել ուղղությունը` բախվելով պատնեշներից մեկին:
Վարորդը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են, իսկ մեքենայի ներսում 5 ներգաղթյալի են գտել, որոնք թաքնվել էին, բեռնախցիկում, կառավարման վահանակի տակ, հետևի նստելատեղերի տակ:



