Էրդողանը սպառնացել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին բողոքի երթի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդին՝ պատգամավորի դատավճռի դեմ բողոքի երթ կազմակերպելու համար, հայտնում է CNN Turk-ը։
Բողոքի երթի մասնակիցները բողոքում էին ԺՀԿ-ի պատգամավոր Էնիս Բերբերօղլուի դատավճռի դեմ։
Պետության ղեկավարի խոսքով, երկրի իշխանությունները հարգում են Թուրքիայի օրենքը ու սահմանադրությունը, բայց չեն հանդուրժի երկրի բարձրագույն իրավաբանական փաստաթղթի գործածումն սեփական նպատակների, այդ թվում բողոքի ակցիայի կազմակերպման համար։
«Չզարմանաս, եթե վաղը արդարադատության մարմինները վաղը նաեւ քեզ զանգահարեն»,- նշել է Էրդողանը՝ դիմելով կուսակցության առաջնորդ Քեմալ Քիչիչդարօղլուին։
CNN Turk-ը հայտնում է, որ ԺՀԿ ներկայացուցիչները վստահ են, որ Բերբերօղլուի նկատմամբ Էրդողանը չարաշահել է լիազորությունները ու խախտել Թուրքիայի սահմանադրության 138 հոդվածը, որը նախատեսում է, որ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի կարող միջամտել դատավճիռներին ու որեւէ կերպ ազդել դրանց վրա։



