Ամերիկյան ականակիրը բախվել է իրենից 3 անգամ մեծ ֆիլիպինյան բեռնանավի. կա 7 անհետ կորած
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի մերձակայքում ամերիկյան USS Fitzgerald ականակիրը բախվել է իրենից ավելի քան 3 անգամ մեծ ACX Crystal ֆիլիպինյան բեռնանավին: Բախումից հետո ականակրի անձնակազմի 7 հոգի անհետ կորել է, հայտնում է The Guardian-ը:
Բախումից հետո տարհանվել է նավի անձնակազմի 3 անդամ, այդ թվում՝ նավապետը, ով հոսպիտալացվել է կայուն վիճակում: Անհետ կորածների որոնումները շարունակվում են:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են ամերիկացի և ճապոնացի փրկարարները:
Ամերիկյան ականակիրը բախումից զգալի վնասվել է և մասամբ ջրով լցվել: Սակայն այն շարունակում է առաջ շարժվել:
Բախման պատճառները դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ բախումից կարճ ժամանակ առաջ ճապոնական բեռնանավը կտրուկ շրջադարձ է կատարել:
Նշվում է, որ ACX Crystal-ի վրա 29.000 տոննա ապրանք կա:


1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



