Աշխարհի 5 ամենագեղեցիկ այգիները (լուսանկարներ)
ФОТО
Past.am-ի փոխանցմամբ՝ Gazeta.ru-ն ներկայացնում է լանդշաֆտի դիզայնի ամենահետաքրքիր գաղափարները, որոնք հնարավոր է կիրառել:
Հենրի Լոնգֆելլոյի տուն-թանգարանը
ԱՄՆ Մեն նահանգ, Պորտլենդ
Այն տանը կից բուսաբանական այգին, որտեղ ապրել է ամերիկացի ռոմանտիկ պոետը, հիանալի օրինակ է, թե ինչպես կարող է ճաշակով ձևավորված լինել առանձնատունը: Աղյուսե առանձնատունը տիպիկ է 18-րդ դարի Նոր Անգլիայի համար, այն անցորդների աչքերից հեռու է թաքցնում հարմարավետ այգին: Այստեղ տիրում է հասարակ երկրաչափություն՝ հավասար թմբեր, ուղիղ արահետներ:
Կալրոս դղյակին կից Վերածննդի դարաշրջանի այգի
Կալրոս գյուղ, Շոտլանդիա
Եթե ցանկանում եք իմանալ, թե 17-րդ դարում ինչ տեսք է ունեցել մենաստանին կաm դղյակին կից այգին, ուրեմն սա իդեալական վայր է համարվում: 1991թ. National Trust for Scotland բարեգործական կազմակերպությունը վերականգնեց այն: Էնտուզիաստներին հաջողվել է ստեղծել տարածք, որը հստակ պատկերացում է տալիս, թե ինչպես է ամեն ինչ եղել:
Խեներալիֆեի այգիները
Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա
Խեներալիֆեի այգիները պատկանել են Նասրիդների դինաստիային, եղել են 14-րդ դարում նստավայր: Դրանք գտնվում են հայտնի Ալհամբրայից քիչ հեռու:
Համալիրը բաղկացած է երկու մասից՝ Patio de la Acequia-ից, որը երկար լողավազան է՝ շրջապատված թմբերով, շատրվաններով, սյունաշարերով ու տաղավարներով: Իսկ Jardín de la Sultana-ն՝ սուլթանի այգին, մավրերի ամենահին պահպանված այգին է: Այն ձևավորված է պարսկական ոճով:
Կիոսումի այգի
Ֆուկագավա շրջան, Տոկիո, Ճապոնիա
Ճապոնիայի այն այգիներից է, որտեղ կարելի է ոչ միայն հանգստանալ, այլև հասկանալ, թե ինչպես է կառուցված ավանդական ճապոնական այգին:
Այդ հսկայական քարերը այգու հպարտությունն են: Դրանք պատկերում են գեղատեսիլ կոմպոզիցիաներ՝ ջրվեժներ, բլրակներ:
Շատո դե Միրոմենիլ
Վերին Նորմանդիա, Ֆրանսիա
Գի դե Մոպասանի ծննդավայրը՝ Միրոմենիլ դղյակը, ազդեցիկ կառույց է, որը կառուցվել է 1520թ. 100-ամյա պատերազմի ժամանակ ավերված ավելի հին դղյակի հիմքի վրա: Դղյակում կարելի է զբոսնել, գիշերել, սակայն ամենահետաքրքիրը այգին է: Այգին զբոսայգի է ու բանջարանոց միաժամանակ:




















































