Մազերի վաղաժամ սպիտակությո՞ւն. 6 բնական միջոց
ЛАЙФՄազերի վաղաժամ սպիտակությունը բավական տարածված էսթետիկ խնդիր է, որը անհանգստացնում է հատկապես կանանց։ Սպիտակ մազերի՝ վաղաժամ առաջացումն օրգանիզմի ծերացման նորմալ գործընթաց է, բայց այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսն ու գենետիկան, կարող են արագացնել մազերի սպիտակեցումը։ Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք պայքարել մազերի վաղաժամ սպիտակեցման դեմ
1. Սոխ։ Սոխով դիմակը մազերի վաղաժամ սպիտակության, դրանց հետ կապված մի շարք խնդիրների դեմ պայքարի լավագույն այլընտրանքային միջոցներից մեկն է։ Այն օգնում է ազատվել թեփից, մաքրում է մահացած բջիջները՝ այդ կերպ լավացնելով թթվածնի հոսքը մազարմատներին։ Միևնույն ժամանակ՝ սոխն օգնում է մազերի առողջ աճին և պայքարում մազաթափության դեմ։
Ինչպես օգտագործել.
• Քամեք սոխի հյութը, քսեք մազարմատներին ու մազերին։
• Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք և թողեք 30 րոպե։
• Մազերը լվացեք սովորական շամպունով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
2. Քարիի տերևներ։ Սա մազերը սնուցող բնական միջոց է, որի պարբերական օգտագործումը կօգնի խուսափել մազերի վաղաժամ սպիտակեցումից։ Այս տերևները նվազագույնի են հասցնում ազատ ռադիկալների ազդեցությունը, կարգավորում գլխի մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը
Ինչպես օգտագործել
• Մի քանի տերևի վրա ջուր լցրեք, եռացրեք մոտ 10 րոպե։
• Քամեք, հյութն օգտագործեք լոգանք ընդունելուց հետո։
• Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։



