Վրաերթեր Երեւանում եւ Մարտունիում. 4 տուժածներից երկուսը երեխաներ են
ОБЩЕСТВОՀունիսի 15-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աթոյան եւ Նոր Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ Երեւանի Ա. Խաչատրյան եւ Փափազյան փողոցների խաչմերուկում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացել, որ հունիսի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին` բուժամբուլատորիայի դիմաց, վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, ով հունիսի 13-ին վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



