Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ոսկեպար, Կողբ և Ներքին Ծաղկավան համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

ОБЩЕСТВО

Ներքին Ծաղկավան համայնքի միջնակարգ դպրոցն այսուհետ ունենալու է բարեկարգված ճաշարան, որպեսզի դպրոցականները հնարավորություն ունենան օգտվել ամենօրյա տաք կերակուրից ավելի սանիտարահիգիենիկ պայմաններում։ Որպես այլընտրանքային եկամտի աղբյուր՝ Կողբ գյուղի տնային տնտեսությունները սկսել են բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնել մի շարք նոր ջերմատներում: Միևնույն ժամանակ Կողբում շահագործման է հանձնվում էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով վերազինված, 2 կմ երկարությամբ փողոցային լուսավորության համակարգ: Իսկ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում անտառային և գյուղատնտեսական մթերքի հավաքման կետի հիմնարկեքն է: 

Այս նախաձեռնություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և նպատակաուղղված է ընդլայնել եկամտի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հունիսի 15-ին այցելեցին մարզի Ոսկեպար, Կողբ, և Ներքին Ծաղկավան համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացված ծրագրերի արդյունքներին: 

«ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակում մենք վստահ ենք, որ տևական զարգացման արդյունքների հնարավոր է հասնել տեղական համայնքների հետ համագործակցության միջոցով: Ուրախալի է տեսնել այս ծրագրում մեր շահառուների ակտիվ դերակատարությունը՝ ինչպես համաֆինանսավորման, այնպես էլ, ինչն ավելի կարևոր է, համայնքային կյանքի բարելավման իրենց տեսլականն ու գաղափարները ներկայացնելու միջոցով: Սա ամրապնդում է մեր վստահությունն առ այն, որ շահառուները կպահպանեն արձանագրված ձեռքբերումները՝ իրենց համայնքների համար ապահովելով բարգավաճ ապագա», - իր խոսքում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը: 

Վերջին երկու տարիների ընթացքում, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, Տավուշի մարզի 26 սահմանամերձ համայնքների բնակիչները ներգրավվել են համայնքային կարիքների գնահատման և համայնքների զարգացման ծրագրերի մշակման մասնակցային գործընթացներում: Այս պլանավորման արդյունքներից ելնելով՝ ՄԱԶԾ-ն կիրականացնի մի շարք ենթածրագրեր՝ թիրախավորելով համայնքների բարելավման տեսակետից էական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, գյուղական շրջանների զարգացումը, գյուղմթերքի վերամշակումը, ենթակառուցվածքների վերականգնումը, կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնական աղետների նկատմամբ դիմակայունությունը: 

[gallery id= 59166 ]

Կողբ գյուղում 135 մ2 մակերեսով երեք էներգաարդյունավետ ջերմատներն առաջինն են ՄԱԶԾ-ի կողմից մարզի սահմանամերձ համայնքներում կառուցված՝ ընդհանուր թվով 36 ջերմատների ցանկում: Այս ջերմատները տնային տնտեսություններին հնարավորություն կտան լրացուցիչ եկամուտ ստանալ առաջադեմ գյուղատնտեսական աշխատաեղանակների կիրառման միջոցով։ Բոլոր ջերմատները զինված են կաթիլային ոռոգման համակարգերով, որոնք ապահովում են ջրի խնայողություն՝ միաժամանակ նպաստելով ջրային սուղ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Մինչև տարեվերջ ևս 20 ջերմատուն կկառուցվի՝ տնային տնտեսություններին ընձեռելով եկամուտների ստեղծման կայուն միջոցներից օգտվելու հնարավորություն: 

Կողբի փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգն օրինակելի ցուցադրություն է այն բանի, թե ինչպես կարող են արդիականացված համայնքային ենթակառուցվածքները խնայել համայնքի ռեսուրսները և բարելավել համայնքային կյանքի անվտանգությունն ու որակը: Գյուղի չորս կենտրոնական փողոցներում տեղադրված լուսադիոդային լուսատուներն ապահովում են ոչ միայն ավելի լավ լուսավորվածություն, այլև նպաստում են ավելի ապահով միջավայրի ստեղծմանը և էներգիայի համար կատարվող ծախսերի նվազմանը մինչև 70 տոկոսով: 

Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի անտառային և գյուղատնտեսական մթերքի հավաքման կետի կառուցումը կստեղծի գյուղմթերքների և անտառային բարիքների մթերման նոր հնարավորություններ՝ երկարաձգելով վաճառքի սեզոնայնությունը և նվազագույնի հասցնելով գյուղատնտեսական մթերքների կորուստը: Կենտրոնի շնորհիվ ստեղծվելու է լրիվ դրույքաչափով վեց և մինչև 40 սեզոնային աշխատատեղ, և ակնկալվում է, որ կենտրոնի միջոցով տարեկան կվերամշակվի մոտ 12 տոննա գյուղմթերք:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт