Էրիկ Կարապետյանը առաջիկա մենահամերգի և սպասվելիք անակնկալների մասին. հարցազրույց
ИНТЕРВЬЮ
Նոյեմբերի 28-ին ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգիչ Էրիկ Կարապետյանի մենահամերգը։ Համերգի ընթացքում կհնչեն քսան երգ, կլինի շոու ծրագիր, անակնալ զուգերգեր: Երգիչը խոստանում է՝ աննմոռանալի երեկո կլինի...
Երգիչ Էրիկ Կարապետյանը արդեն բավականին ժամանակ է ինչ չի երևում եթերում, չունի նոր տեսահոլովակներ և երգեր։ Պարզվում է, որ երգիչը զբաղված էր իր մենահամերգների նախապատրաստական աշխատանքներով։ Past.am-ը զրուցել է Էրիկի հետ։
-Արդյո՞ք չկա մտավախություն, որ բավարար քանակությամբ տոմսեր չեն վաճառվի և համերգը գուցե չկայանա, վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջերս այդպես հաճախ է լինում։
- Բնականաբար չեմ վախենում, քանի որ ես ունեմ իմ հանդիսատեսը, ովքեր հավատարիմ են: Ես վստահ եմ, որ ամեն ինչ բարեհաջող կլինի։ Գիտե՞ք, իրականում յուրաքանչյուր արտիստ իր համար պետք է պատասխանի։
-Ի՞նչ անակնկալներ են սպասվում։
-Կլինեն նաև նոր երգեր, բայց թե որոնք կլինեն կիմանաք և կլսեք համերգի ընթացքում: Ուզում եմ անակնկալ մնա, քանի որ համերգի ընթացքում էլ անակնկալներ շատ են լինելու։ Հանդիսատեսիս շատ եմ կարոտել, հույս ունեմ, որ համերգը թեժ է անցնելու։
-Իսկ արտերկրում համերգներ սպասվու՞մ են։ Չէ՞ որ սփյուռքում հանդիսատեսը հայկական համերգների կարիք ավելի շատ է զգում։
- Իհարկե, ԱՄՆ-ում էլ ունենալու եմ մենահամերգ, հաջորդ տարվա առաջին ամսիներին: Ես առաջին հերթին իմ գործունեությունը ծավալում եմ այստեղ, ուրիշ քաղաքներում էլ կլինեն մենահամերգներ: Հենց առաջինն այստեղ է պետք, քանի որ լավ համերգի լավ երգերի, լավ շոուի կարիք, մեր հայրենակիցները շատ ունեն։
Աննա Սիմոնյան




















































