Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Բուհ-երի նորավարտ մասնագետները խիստ արդիական են համարում ՀՀԿ-ական պատգամավորի առաջարկը

ОБЩЕСТВО

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն օրերս բարձրաձայնեց գործատուներին և բուհ-երի շրջանավարտներին հուզող կարևորագույն խնդիր մասին: Պատգամավորը սոցցանցի իր էջում հանդես եկավ աշխատանքային շուկայի «փակ դռները» բուհ-ի նորավարտ մասնագետների համար բացելու առաջարկով՝ նշելով, որ մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և միջազգային փորձն ուսումնասիրելով՝ գործընկերների հետ համատեղ, լուծումներ գտնել բուհ-երի շրջանավարտների համար պրակտիկ հմտություններ ապահովող միջավայր ձևավորելու նպատակով: 

Գաղտնիք չէ, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում գործատուները փնտրում են ոչ միայն բանիմաց, այլև փորձառու աշխատակիցների, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններն անգամ փայլուն առաջադիմությամբ ավարտածները, որպես կանոն, չեն բավարարում պահանջին: Համակարգված և հավասար հնարավորություններ ընձեռող օրենքի ընդունումը կարող է այս խիստ արդիական խնդրի լուծման շահավետ եղանակ դառնալ:

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հայաստանյան բուհերի այս տարվա շրջանավարտների հետ:

Մելինե Պետրոսյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժինը:



Մելինեի փոխանցմամբ՝ աշխատանք փնտրել է ուսանողական տարիներից սկսած, սակայն դասաժամերի դասավորության պատճառով, փորձերը ձախողվել են: Նա ծանոթացել է նախաձեռնությանը և կարծում է, որ այն հիանալի միջոց կարող է դառնալ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու առումով: «Չեմ կարծում, որ կա այնպիսի ուսումնական հաստատություն, որը բավարար գործնական գիտելիք է տալիս։ Փորձի ձեռքբերման համար, անպայման, անհրաժեշտ է նախապատրաստական փուլ։ Համալսարանը տալիս է այն տեսական գիտելիքները, առանց որոնց անհնար է լավ մասնագետ դառնալ, իսկ գործնական գիտելիքները ժամանակի ընթացքում ձեռք ենք բերում, միակ խնդիրը՝ համապատասխան գործատու գտնել է», - նշեց Մելինեն՝ հավելելով, որ կցանկանա համապատասխան փորձառություն ձեռք բերել ԱԺ մշտական հանձնաժողովներից որևէ մեկում: 

Մարիաննա Մանուկյանն այս տարի ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:



Հեռանկարային է համարում բանկային ոլորտում աշխատանքը, սակայն դեռևս հարմար տարբերակ չի գտել: Մարիաննայի կարծիքով՝ բուհ-ը տրամադրում է տեսական գիտելիքներ, որոնք գործնականում միշտ չէ, որ հաջողության երաշխիք են դառնում:

«Միանշանակ դրական ու խիստ արդիական եմ գնահատում նախաձեռնությունը, այն իրոք շատ օգտակար է: Կան գործատուներ, որոնք որոշակի փորձաշրջան են սահմանում, սակայն դա հիմնականում միտված է լինում աշխատակցի մասնագիտական ու անձնային որակները ստուգելուն: Գործատուներին մեղադրել ևս չի կարելի, նրանք փնտրում են ունիվերսալ ու փորձառու աշխատակիցներ, և այս հարցում միասնական քաղաքականության առկայությունն, իմ կարծիքով, կարող է  արդյունավետ լուծում լինել՝ թե՛ գործատուի, թե՛ բուհերի շրջանավարտների համար», - նշեց Մարիաննան:

Մարի Բաղդասարյանը բարձր գնահատականներով ավարտել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Աշխատանք սկսել է փնտրել երրորդ կուրսն ավարտելուց հետո, սակայն անկախ այն հանգամանքից, որ ծրագրավորողի մասնագիտությունն այժմ պահանջված է, այսպես էլ չի կարողացել հարմար տարբերակ գտնել:



«Որոշ գործատուներ, անգամ եթե համաձայնում էին, որպեսզի փորձաշրջան անցնեմ, նախապես նշում էին, որ դա իրենց մոտ աշխատանքի անցնելու գրավական չէ, քանի որ աշխատանքային փորձ չունեմ, իսկ շատերն անգամ փորձաշրջան անցնելու հնարավորություն չէին ընձեռում», - պատմեց Մարին: Նա ցանկանում  է աշխատել իր մասնագիտությամբ՝ IT ոլորտում: Մարին ևս կարծում է, որ կա գործնական գիտելիքներ ապահովող միասնական հարթակի անհրաժեշտություն: «Համալսարանն ապահովում է տեսական գիտելիքներ, բայց գործնականում, առանց նախապատրաստական փուլ անցնելու, գրեթե հնարավոր չէ բավարարել գործատուի պահանջները: Եթե նախաձեռնությանն ընթացք տրվի, այն մեծ օգուտ կտա ուսանողներին», - ասաց նա՝ հավելելով, որ շատ է ցանկանում փորձառություն ձեռք բերել «Թումո» կենտրոնում, կամ PicsArt-ում:
 
Արմինե Կարապետյանն այս տարի գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը: Նա թեև դեռևս չի փորձել աշխատանք գտնել, քանի որ մտադիր է շարունակել ուսումը, բայց անչափ կարևորում է հետբուհական պրակտիկան՝ այն համարելով որակյալ մասնագետ դառնալու կարևոր պայման:



«Բուհ-ում ստացել եմ բավարար գիտելիքներ, բայց ցանկացած աշխատանք որակյալ կատարելու և աշխատանքային միջավայրին ինտեգրվելու համար պետք է որոշակի նախապատրաստական փուլ անցնել և հիանալի կլինի, եթե այդ գործընթացը համակարգված լինի և բոլորը հավասար հնարավորություններ ունենան», - նշեց Արմինեն՝ հավելելով, որ կցանկանար փորձ ձեռք բերել միջազգային որևէ խոշոր կազմակերպությունում, օրինակ՝ Apple-ում կամ Berkshire Hathaway-ում:

Սվետլավա Պետրոսյանը գերազանցությամբ ավարտել է  ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Նա ևս փորձել է աշխատանք գտնել, դեռևս ապարդյուն: 



«Հիմնականում գործատուն ցանկանում է աշխատանքային փորձ, ինչը, օրինակ, իմ պարագայում խնդիր է», - իր փորձով կիսվեց Սվետլանան: Նա ցանկանում է աշխատել մասնագիտությամբ և համարում է, որ թեև առաջնայինը գիտելիքն է, սակայն պրակտիկ փորձը հաճախ օգնում է լուծումներ գտնել այնպիսի իրավիճակներում, որտեղ գիտելիքն այդքան էլ էական չէ:

«Թեև գործընթացի մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ միանշանակ օրենսդրությամբ սահմանված կարգով է պետք լուծել խնդիրը՝ խտրականությունից ու կամայականություններից խուսափելու համար: Նախաձեռնության՝ կյանքի կոչվելու դեպքում առնվազն կստանանք մասնագիտական տեղեկատվություն ու փորձ, որը վստահաբար կօգնի կարիերայի հարցում», - ասաց Սվետլանան:

Նշենք, որ նախաձեռնությունն այս պահին քննարկման փուլում է գտնվում: Արման Սաղաթելյանը նախօրեին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախաձեռնության հիմնական իմաստը ոլորտում պետական հստակ քաղաքականություն ունենալն է, իսկ իր ստացած առաջարկները բազմասպեկտր են, բազմաբնույթ: Պատգամավորը քննարկումներ է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Կրթության ու գիտության նախարարությունների պատասխանատուների հետ և դրական է համարում այն, որ մոտեցումներում և տեսլականներում համընկնումներ կան:  Ա.Սաղաթելյանը նաև նշել է, որ համագործակցության առաջարկ է ստացել ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի ղեկավարած «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ից, ինչպես նաև «Երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոն»-ից:  Հավանաբար, մոտ ապագայում ականատես կլինենք ոլորտի կանոնակարգմանն ուղղված հստակ քայլերի:

 
Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт