Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


10 գիրք, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը

ЛАЙФ
Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր պետք է արթնացնել վաղ տարիքից, չէ՞ որ գիրքը ընդլայնում է մտահորիզոնը, բարձրացնում ինտելեկտը և զարգացնում երևակայությունը: Ներկայացնում ենք այն գրքերի ցանկը, որոնց շնորհիվ Ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը:
 
Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները» 
Բարությամբ և իրեն բնորոշ հումորով հեղինակը պատմում է պատանի հերոսների մասին, որոնք ընկնում են զվարճալի արկածների մեջ: Այս վեպը դարձել է համաշխարհային գրականության դասականներից և մտնում է գրքերի այն ցուցակի մեջ, որոնք պետք է յուրաքանչյուրը կարդա:
 
 
 Կլայվ Լյուիս «Նարնիայի քրոնիկները»
Զարմանահրաշ և հիանալի պատմություն կախարդական աշխարհի մասին, որտեղ իշխում են սերն ու բարությունը, որտեղ կենդանիներն ու թռչունները խոսում են մարդկանց պես: Այս գրքից դժվարությամբ են կտրվում թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը: 
  
 
 
Ջեյմս Բարրի «Փիթր Փեն»
Սա պատմություն է թռչող տղայի մասին, ով չէր ուզում մեծանալ: Մի օր նա ընկերացավ սովորական աշխարհի երեխաների հետ, և նրանք միասին մեկնեցին հեռավո՜ր մի կղզի: Այնտեղ նրանք հանդիպեցին ջրահարսների, փերիների, ծովահենների և ոչ միայն:
 
 
 
Ջոնաթան Սվիֆթ «Գուլիվերի ճանապարհորդությունները»
Նավաբեկությունից հետո Գուլիվերը հայտնվում է Լիլիպուտիայում, որտեղ բնակվող փոքրիկ բնակիչները շատ ուրախ են իրենց հյուրին տեսնելու համար: Թեև Գուլիվերին մարդիկ չափազանց փոքր էին թվում, որոշ ժամանակ անց նա վարժվում է, սակայն շուտով պարզվում է, որ Լիլիպուտիայից հեռանալն այնքան էլ հեշտ չէ:  
 
  
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
Այս պատմությունը գերել է միլիոնավոր ընթերցողների, հեղինակը պարզապես խոսում է ամենակարևորի` պատասխանատվության և հավատարմության մասին: 
 
  
Մարսեմ Էմե,  «Թառած կատվի հեքիաթները»
17 հեքիաթ, որտեղ չկան փերիներ, պալատներ։ Մարսել Էմեն իրեն բնորոշ նուրբ հումորի, սարկազմի, անսահման էսթետիկ լեզվով հերոսուհիների՝ Դելֆինի ու Մարինետի, ինչպես նաև ագարակում ապրող ընտանի կենդանիների միջոցով իրականի և երևակայականի համադրությամբ հյուսում է հեքիաթային հրաշքը: Այստեղ կենդանիները խոսում և մտածում են մարդու նման, իսկ կատուն ամեն անգամ, երբ թաթը ականջի հետևն է գցում, անձրև է գալիս: 
 
 
Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
 
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում, ընկնում է Ճագարի բույնը։ Այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
  
 
Սերգեյ Կոզլով «Ոզնուկը մշուշում»
Հայ ընթերցողին Կոզլովի հեքիաթները հայտնի են Նորշտեյնի աշխարհահռչակ «Ոզնուկը մշուշում» մուլտֆիլմից, ինչպես նաև «Փշե մուշտակով խոզուկը»: Գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր շարքերից ընտրված հեքիաթներ: Թվացյալ պարզ, սակայն խորիմաստ պատմությունը երկու անբաժան ընկերների մասին է` փոքրիկ երազկոտ Ոզնուկի և ուրախ արջուկի, որոնք ամեն երեկո հանդիպում են, թեյ խմում և հաշվում աստղերը… 
 
 
 
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին»

Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին: Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում: Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ: Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ունի, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն: Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար: Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր: 
 
 
Լայման Ֆրենք «Օզի կախարդը»
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян