Ո՞ր դեպքւմ են հյութերը հակացուցվում
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում առողջության համար երբեմն շատ վտանգավոր է որոշ ըմպելիքները խառնել դեղորայքի հետ:
Մասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ առողջության համար երբեմն շատ վտանգավոր է որոշ ըմպելիքները խառնել դեղորայքի հետ:

Անհրաժեշտ է զգույշ լինել, և երբ դեղն ընդունելիս վերցնում եք առաջին իսկ պատահած ըմպելիքը, իմացեք, որ դրանցից շատերը կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը և առողջական խնդիրներ առաջացնել:

Գրեյպֆրուտի հյութ: Այս հյութը բացասաբար է ազդում ավելի քան 50 դեղորայքի վրա, այդ թվում նաև ստատինների: Եվ քանի որ այդ ազդեցությունը տևում է ավելի քան 24 ժամ, հետևաբար չի կարելի դեղորայքը ընդունելուց հետո որոշ ժամանակ անց այն խմել:
Նռան հյութ: Նուռը պարունակում է ֆերմենտ, որը քայքայում է արյան ճնշումը կարգավորող որոշ դեղամիջոցների հատկությունները:
Կաթ, սոյայի կաթ և կաթի հիման վրա պատրաստվող կոկտեյլ: Կալցիումը կարող է խանգարել վահանաձև գեղձի հորմոնների համար նախատեսված դեղամիջոցների աշխատանքին: Մինչ կալցիումով հարուստ ըմպելիք ըմպելը անհրաժեշտ է առնվազն 4 ժամ սպասել:

Կոֆեինով խմիչքներ (սուրճ, կանաչ թեյ և էներգետիկ ըմպելիք): Կոֆեին պարունակող ըմպելիքների և խթանիչների միաժամանակյա ընդունումը առողջության համար լուրջ վտանգ է հանդիսանում:
Անի Գևորգյան
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
5
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»



