Facebook-ը սոցցանցում ահաբեկչության քարոզչության դեմ պայքարի նոր տեխնոլոգիաներ Է ներդնում
ОБЩЕСТВОFacebook սոցիալական ցանցի վարչությունը նոր ծրագրային ապահովում Է թեստավորում՝ ցանցում ծայրահեղականության եւ ահաբեկչության քարոզչության տարածմանը հակազդելու համար: Այդ տեխնոլոգիաները հենվում են արհեստական ինտելեկտի տարրերի վրա եւ թույլ են տալիս ավելի հազվադեպ մարդկանց գործի դնել արգելված կոնտենտի հեռացման կամ արգելափակման որոշում ընդունելիս: Հունիսի 15-ին այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես պարզաբանել են ընկերությունում, այդ մշակումներն ավելի արդյունավետ են ծայրահեղական ուղղվածության կոնտենտի ավտոմատ ճանանչման գործում: Համապատասխանաբար, կրճատվում Է այն դեպքերի քանակը, երբ պահանջվում Է Facebook-ի մոդերատորի միջամտությունը հաշվառված գրառման կամ տեղեկատվության հատվածի հեռացման վերջնական որոշում կայացնելու համար: «Արհեստական ինտելեկտն այժմ կարող Է ավելի հաճախ ինքնուրույն ընտրության կատարել»,- նշել Է ընկերությունում ահաբեկչության հակազդման բաժնի հսկիչ Բրայան Ֆիշմենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



