Մագիստրատուրան ավարտելուց 6 տարի անց դատավոր է նշանակվել. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Վերջինս պաշտոնը ստանձնել է մարտի 23–ին և հայտարարագրել մեկ բնակարան ու «VOLKSWAGEN JETTA 2.0» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է 3 միլիոն 500 հազար դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Հունվարի 1–ից մինչև մարտի 23–ն ընկած ժամանակահատվածում՝ 3 ամսվա ընթացքում, Հովհաննիսյանի ստացած եկամուտը կազմել է 498 հազար 676 հազար դրամ:
Պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2011թ. ավարտել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ: Մինչ այս նշանակումը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



