Հրդեհներ Լոնդոնում և Բրյուսելի օդանավակայանում
МЕЖДУНАРОДНОЕՎերջին երկու օրերն, իրավամբ, հրդեհային էին եվրոպական երկու երկրների՝ Մեծ Բրիտանիայի և Բելգիայի համար: Լոնդոնն արդեն երրորդ օրն է փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իր սրտում բարձրացող Գրենֆել Թաուերում, որի հրդեհվելուց հետո տասնյակ մարդիկ են անհետ կորած համարվում, հիվանդանոցներում մոտ յոթանասուն հոգի բուժօգնություն են ստանում, իսկ տասնյոթ մարդու մահն արդեն իսկ պաշտոնապես հաստատված փաստ է:
Լոնդոնի հրշեջ–ծառայության ղեկավար Դենի Քոթթոնը BBC–ին ասել է, թե վերոնշյալ թվերը ողջ իրականությունը չեն բովանդակում: Իրականում՝ մինչև այժմ հայտնի չէ, թե հրդեհի պահին բազմաբնակարան շենքի ներսում չորեքշաբթի գիշերը, այսինքն՝ հրդեհի պահին, քանի մարդ է գտնվել (ենթադրվում է՝ 600), և քանիսն են դրան զոհ գնացել: Հաղորդվում է նաև, որ շենքի ներսում կենդանի մեկին գտնելը հրաշքին հավասարազոր կլինի փրկարարների տեսանկյունից, որոնք դեռ շաբաթներ շարունակ են մոխիրների մեջ որոնողական օպերացիա վարելու:
Բրիտանական հանրությունն, այսպիսով, շոկի մեջ է: Միակ բանը, որ նա կարող է անել նույնիսկ ամբողջովին չմարված հրդեհի պայմաններում, տուժածների համար հանգանակություն անելն է, որովհետև փաստացի հրաշքով փրկվածները մնացել են անտանիք, անհանդերձ և ընդհանրապես անօգնական վիճակում: Նույն BBC–ին արդեն իսկ մեկ միլիոն ֆունտ ստերլինգից ավելի հանգանակության մասին է հաղորդել՝ հավելելով, որ դեռ պարզ չէ, թե կառավարությունն ու քաղաքապետարանն ինչ են անելու այս իրավիճակում:
Ի դեպ, 24 հարկ և 200 բնակարան ունեցող Գրենֆել թաուերը կառուցվել է 1978–ին: Շենքի բնակիչների վկայությամբ՝ դրանում ոչ միայն հակահրդեհային համակարգ չի եղել, այլև երեսպատման ընթացքում գործածվել է ցինկ, ինչն ավելի է մեծացրել լայնատարած հրդեհի հնարավորությունը: Բայց թե կոնկրետ ինչից է հրդեհը բռնկվել՝ մինչև հիմա էլ պարզ չէ թե՛ Գրենֆել թաուերի, թե՛ Բրյուսելի օդանավակայանի պարագայում, որտեղ նույնպես երեկ քաոսային իրավիճակ է գրանցվել:
Հայտնի է միայն, որ վաղ առավոտից Բրյուսելի միջազգային օդանավակայանը հրդեհի պատճառով արգելափակվել է: Ամբողջովին անջատվել է էլեկտրականությունը, որի պատճառով համակարգչային ցանցի խափանումն իսպառ կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքն ու մարդկանց պլանները: ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ բնականաբար, թռիչքներ չեն իրականացվում, ուղևորները չեն կարողանում տերմինալի շենք մտնել: Իբրև ամփոփում հարկ է նշել, որ երկու դեպքերում էլ ահաբեկչության մասին վարկածներ չեն շրջանառվում:
Գոհար Սիմոնյան
1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...
4
Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



