Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ–ն սրում է իրավիճակը Սիրիայի հարավում

МЕЖДУНАРОДНОЕ
Երեկ ուշ երեկոյան արաբական Al Masdar գործակալությունը թեժ լուրերի շարքում էր զետեղել սիրիական հարավում ընթացող իրադարձությունները: Հաղորդվում էր, թե պաշտոնական բանակը նոր ուժեր է կենտրոնացրել Պալմիրայի մերձակայքում գտնվող Աս–Սուխնայի և ռազմավարական կարևորություն ունեցող Արաք դաշտավայրի շրջանում, որպեսզի վճռորոշ գրոհ ձեռնարկի ԴԱԻՇ–ի ներկայի ֆորպոստի՝ Դեյր ալ–Զորի ուղղությամբ:
 
Սիրիական աղբյուրները հաստատեցին այս տեղեկությունը՝ հաղորդելով, որ Հոմսի հյուսիսում՝ Թալբիս քաղաքի մերձակայքում, կառավարական ուժերն արդեն իսկ լուրջ գրոհ են ձեռնարկել իսլամիստների դեմ, վերջիններիս մեծ կորուստներ պատճառելով: Նույն պահին Al Masdar–ը հավելեց, որ ընդհարում է տեղի ունեցել նաև արևմտյան կոալիցիայի կողմից օժանդակվող Սիրիայի ազատ բանակի և կառավարական ու պրոասադյան ուժերի միջև (հավանաբար, լիբանանյան Հըզբոլլահին ու իրանական կամավորականներին նկատի ունեն՝ պրոասադյան ուժեր ասելով, որովհետև թեժ լուրերի շարքում նշվում էր, թե ԱՄՆ F–15E ինքնաթիռը Աթ–Թանֆի իր բազայի երկնքում խորտակել է իրանական БПЛА Shahed 129 անօդաչուն), ինչից հետո միջազգային լրատվամիջոցները, մասնավորապես՝ Ռոյթըրզը հաղորդեց, թե ԱՄՆ–ն մտադիր է պատժել Դամասկոսին՝ ընդլայնելով իր ռազմական ներկայությունը Սիրիայում և Հորդանանից HIMARS ռեակտիվ համակարգը տեղափոխելով Աթ–Թանֆի իր սահմանային ռազմաբազա:
 
Ռուսաստանում, հավանաբար, այդ պահին ավելի շատ նախագահ Վլ. Պուտինի ուղիղ կապի վրա էին կենտրոնացած, այդ պատճառով էլ բոլորը հապաղեցին արձագանքում: Բայց քիչ անց այստեղ էլ խոր անհանգստություն դրսևորվեց փաստի առնչությամբ, մեջտեղ եկան նաև գնահատականներ, ըստ որոնց՝ ամերիկյան արտադրության բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի՝ HIMARS–ի (High Mobility Artillery Rocket System), տեղակայումն անխուսափելիորեն նոր բախում կհրահրի Սիրիայի հարավում:
 
Այդ մտահոգությունն ավելի սրվեց, երբ դարձյալ Ռոյթըրզը, վկայակոչելով Սիրիայի ազատ բանակի բրիգադի հրամանատարներից մեկին, բացատրեց, թե ինչ ասել է ամերիկյան ներկայության ընդլայնում Սիրիայի հարավում: Պարզվում է՝ ճիշտ Սիրիայի կառավարական ուժերի քթի տակ՝ Էզ–Զաքֆայում, ԱՄՆ–ն որոշել է երկրորդ ռազմաբազան հիմնել՝ հընթացս նաև Սիրիայի ընդդիմադիրների ազատ բանակին հավելյալ զինելով: Եվ չնայած Կոալիցիայի հակաահաբեկչական օպերացիաների շտաբի ներկայացուցիչ Ռայան Դիլլոնը չէր հաստատել փաստը՝ Ռոյթըրզին հայտնելով, որ Աթ–Թանֆը շարունակում է միակ ռազմաբազան լինել, որտեղ ԱՄՆ–ն վարժեցնում է իր դաշնակիցներին, գործակալությունը դրան հավատ չի ընծայել, որովհետև գեներալը մինչ այդ էլ HIMARS–ի տեղակայումն էր հերքել, ինչը քիչ անց անմիջապես Պենտագոնից հաստատվեց:
 
Գալով դարձյալ HIMARS–ին՝ հարկ է նշել, որ մինչ այս ԱՄՆ–ն այս համակարգերը երբեք անմիջականորեն Սիրիայում չէր գործածել: Դրանք մշտապես ԴԱԻՇ–ի դեմ գործի են դրվել Հորդանանում և Թուրքիայում՝ M777 Հաուբիցների հետ միասին, և այժմ, երբ Ասադը հաջողություն է գրանցում հարավը վերահսկելու գործում՝ շարժվելով Դեյր–ալ–Զոր, ամերիկյան այս որոշումն իսկապես այլ բան չես կոչի, քան՝ սադրանք և ընդհուպ՝ Դամասկոսին ուղղված սպառնալիք:
 
Կատակ բան չէ՝ համակարգի մարտական մեքենան 290 ձիաուժ հզորություն և 85 կմ/ժ արագություն ունի, ինչը նշանակում է, որ ընդամենը հաշված րոպեների ընթացքում ԱՄՆ կարող է հարվածներ տեղալ մինչև իսկ Ասադի նստավայրի ուղղությամբ: Ու թե սրան ինչպես կպատասխանեն Ասադն ու նրա դաշնակիցները, դեռ վաղ է ասել:
 
Փաստ է միայն այն, որ պաշտոնական բանակի ռազմական պատվիրակությունը ճիշտ ժամանակին հայտնվեց Բաղդադում, որտեղ սահմանային անվտանգության համատեղ ապահովման ուղղված բանակցություններ վարեց Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Իրաքյան աղբյուրների վկայակոչմամբ՝ որոշում է կայացվել «համատեղ գործողությունների կենտրոն ստեղծել` սահմանամերձ շրջաններում ահաբեկչական խմբավորումների վրա ճնշման ուժեղացման նպատակով», ինչն, իհարկե, կարևոր հանգամանք է Սիրիայի բանակի թիկունքը հարավում ապահովելու տեսանկյունից:
 
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай