«Քաղաքական կամք է հարկավոր». Թրանսփարենսիի ներկայացուցիչը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին
ПОЛИТИКАԹրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ղալթաղչյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագիծը և կից օրենսդրական փաթեթն ունեն բազմաթիվ դրական կողմեր:
«Մենք աշխատել ենք օրենքի նախագծի մի քանի տարբերակների վրա: Որոշ սկզբունքային կետեր փոխվեցին: Սկզբում նախատեսված էր, որ Ազգային ժողովն է ընտրելու հանձնաժողովի կազմը, սակայն չկար թեկնածուների առաջադրման կարգը, հետո դա լրացվեց: Որոշվեց, որ պետք է ստեղծվի մրցույթային խորհուրդ, որում ընդգրկված կլինեն ՄԻՊ գրասենյակի, Փաստաբանների պալատի, Բարձրագույն դատական խորհրդի, Սահմանադրական դատարանի և Հանրային խորհրդի ներկայացուցիչներ: Առաջին հայացքից՝ անկախության որոշակի տարրեր ապահովել հնարավոր է:
Բացի այդ՝ նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ընդդիմության մասնակցությունը լինելու է: Գուցե դրա համար ընդդիմադիր խմբակցությունները կողմ քվեարկեցին: Այս հանձնաժողովը կառուցվածքային առումով կտարբերվի գործող Էթիկայի հանձնաժողովից, քանի որ կունենա մեծ աշխատակազմ՝ 50-60 մարդ, ինչը շատ կարևոր է: Հանձնաժողովը պետք է ունենա սեփական շենք, նյութական ռեսուրսներ և այլ պայմաններ, որպեսզի անկախ լինի»,- նշեց հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը: Նա ընդգծեց՝ օրենքը հաջողված է, բայց քաղաքական կամք է պետք, որպեսզի այն լիարժեք կիրառվի:
Մեր հարցին՝ ի՞նչ բացեր կան, Լիանա Ղալթաղչյանը պատասխանեց. «Շահերի բախմանը վերաբերող բազմաթիվ առաջարկներ չներառվեցին օրինագծում, բայց Արփինե Հովհաննիսյանը խոստացել է ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ անդրադառնալ դրանց: Ըստ մեր առաջարկի՝ բարձրաստիճան պաշտոնյաները և բոլոր հանրային ծառայողները շահերի բախման հայտարարություն պետք է ներկայացնեն: Սա խորը ուսումնասիրության հարց է»:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



