«Ոսկե ձայն» միջազգային մրցույթը տեղի կունենա հուլիս 13-16-ը Երևանում
КУЛЬТУРА
«Տենոր» ասոցիացիան կանցկացնի «Ոսկե ձայն» միջազգային մրցույթը: Այդ մշակութային իրադարձությունը հրաշալի հնարավորություն է առավել ևս երիտասարդ կատարողների համար, որոնք հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ, նոր շունչ ու ճաշակ թելադրել, միաժամանակ ցուցադրելով ձայնային հնարավորություններն ու տաղանդի չափը:
Տեղեկացնենք, որ մրցույթը անցկացվելու է Առնո Բաբաջանյան համերգասրահում, այն կլինի երկու փուլով, իսկ գալա համերգին հաղթողները կպարգևատրվեն ոսկե կրծքանշաններով:

Մասնակիցները հանդես են գալու տարբեր ժանրային ոճերում, իսկ տարիքային խմբերը հետևյալն են` 8 -12,13-17, 18-22, 23-27,28-38:
Մրցույթի կազմակերպիչ ,«Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Ձոհրաբյանը տեղեկացրեց, որ մասնակիցներ կան նաև արտերկրից. «Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի մրցույթը լինի այն հարթակը , որով երիտասարդ շնորհաշատ երգիչները ճանաչում և ուղի կունենան արվեստի մեծ աշխարհում: Մասնակիցներին գնահատելու են հարգարժան մարդիկ, ովքեր նաև կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են: Մեր նպատակն է, տարածել գրագետ երաժշտություն երգեցողության տարբեր ճյուղերում հավասարապես»:
Ի դեպ հավելենք, որ դեռևս կա հնարավորություն մասնակցության համար: Հայտ ներկայացնելու համար կարող են դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



