Esquire հանդեսը բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին համարել Է աշխարհի ամենագրավիչ կինը
ОБЩЕСТВОԲրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որին հեռուստադիտողները հիշում են «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենի եւ «Տերմինատոր. Գենեզիս» բլոքբասթերում Սառա Կոննորի դերերով, հայտարարվել Է գեղեցիկ սեռի ամենագրավիչ ներկայացուցիչն աշխարհում: 28-ամյա դերասանուհին գլխավորել Է այս տարվա վարկանիշը, որը կազմել Է Esquire ազդեցիկ հանդեսը:
Հրատարակությունը նշել Է ցուցակի առաջատարի անունը, իսկ ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հոկտեմբերի 13-ին:
«Էմիլիա Քլարկը պարզապես անմոռանալի Է «Գահերի խաղ»-ում եւ դարձել Է աշխարհում ամենագրավիչ կնոջ կոչման «թիվ մեկ» անվերապահ թեկնածուն: Սա Է Esquire-ի աշխատակիցների, նրանց ընտանիքների ու ընկերների միահամուռ կարծիքը»,-ասել Է հանդեսի նախագծերի ղեկավար Լիզա Հինթերմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



