Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ընին է նվիրել Թրափի գիրքը
МЕЖДУНАРОДНОЕԲասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որն այցով գտնվում է ԿԺԴՀ-ում, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել նվեր, որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար: Ինչպես հայտնել է Associated Press-ը (AP), բասկետբոլիստն իր հետ բերել էր «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որի հեղինակն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է։ П
AP-ն ընդգծում է, որ գրքի օրինակն ստորագրված չէ՝ թեեւ Ռոդմանը Թրամփի հետ անձամբ ծանոթ է «Հռչակավոր մարդու աշակերտը» ռեալիթի-շոուին մասնակցելու շնորհիվ:
Մարզիկը բազմիցս ընդգծել է, որ ԿԺԴՀ է ժամանել մասնավոր այցով եւ ուղեւորությունը ոչ մի կերպ չի քննարկել Սպիտակ տան հետ:
Ռոդմանն ավելի վաղ քանիցս եղել է Փենյանում, ինչի համար քննադատության է ենթարկվել Արեւմուտքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



