Չինաստանում առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 60-ը՝ վիրավորվել մանկապարտեզի մոտ տեղի ունեցած պայթյունից
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինա» տեղեկատվական ինտերնետ-պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ֆեն գավառում տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:50-ին), երբ երեխաները դուրս Էին գալիս հաստատության տարածքից: Համացանցում զետեղված տեսահոլովակներում երեւում են տուժած երեխաներն ու հարազատները, որոնք նրանց սպասում Էին մանկապարտեզի դարպասի մոտ:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, կատարվում Է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



