Պատրաստում ենք թխվածքային հիմքը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը, կտրատված և լավ սառեցված կարագը: Լավ խառնում ենք զանգվածը, ավելացնում ձվի դեղնուցը և կրկին խառնում մինչև յուղոտ փշրանքանման զանգվածի առաջացումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է 1ճ/գդ ջուր ավելացնել:
Ջեռոցի ձևամանի (24*26սմ) հատակին փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում ստացված զանգվածը և գդալի օգնությամբ սեղմում այն ձևամանի հատակին: Տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 20 րոպե:
Պատրաստում ենք կարամելը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կարամելային շերտի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղափոխում կաթսան միջին կրակի վրա: Խառնելով եփում ենք կարամելը կրակի վրա մինչև նրա պնդանալը, որի ճիշտ աստիճանը որոշում ենք կաթացնելով 1 կաթիլ կարամելային զանգված սառը ափսեի վրա: Կարամելը պետք է արագ սառչի և վերածվի փափուկ և նուրբ իրիսի: Կարամելային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքային շերտի վրա: Թողնում ենք կարամելը սառչի:
Ջնարակի պատրաստման համար շոկոլադը մանրացնում ենք, լցնում ամանի մեջ:
Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եռացնում: Ապա տաք վիճակում լցնում ենք շոկոլադի վրա և խառնում մինչև միատարր հարթ ջնարակի ստացումը: Ջնարակը լցնում ենք կարամելային շերտի վրա, հավասարեցնում նրա ամբողջ տարածքով և տեղափոխում սառնարան 2 ժամով: Պատրաստի թխվածքաբլիթը կտրատում ենք քառակուսիներով և մատուցում: