ՄԱԿ գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել։ ՄԱԿ-ի ռադիոյի փոխանցմամբ՝ Գուտերեշը հայտնել է, որ իր այցի նպատակն է աջակցություն հայտնել աֆղան ժողովրդին։
Որպես համերաշխության նշան՝ Գուտերեշը նաեւ միացել է այն հավատացյալ մուսուլմաններին, որոնք պահք են պահում Ռամադան սրբազան ամսին։ Իր այցը Քաբուլ Գուտերեշը սկսել է ներքին տեղահանվածների ճամբար այցելելուց։
«Խաղաղությունը այս մարդկանց ու միջազգային համայնքի, հարեւան երկրների խնդիրների լուծման միակ ուղին է։ Բոլոր նրանք, ովքեր որեւէ առնչություն ունեն աֆղանյան ճգնաժամին, պետք է հասկանան, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք պետք է քաղաքական լուծում գտնենք»,- ասել է նա ՝ կոչ անելով միջազգային համայնքին ամրապնդել Աֆղանստանի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու միջոցառումները։



