Վրաերթեր Երեւանում. տուժել են երկու կին եւ երկու տղամարդ
ОБЩЕСТВОՀունիսի 13-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ալ. Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 88-ամյա եւ 62-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 14.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Զ. Սարկավագ փողոցի թիվ 142/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու եւ բախվել կանգառ կատարած «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



