Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


«Նորից հեծանիվ հորինել» ու այդ հորինածով բիզնեսմենների կյանքը դժոխքի վերածել պետք չէ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը, ով ծնվել և մեծացել է բիզնեսի մեջ և ներկայում էլ շարունակում է իր հոր հիմնած գործը՝ զբաղվում է ապրանքների ներկրմամբ և վաճառքով, ասում է, որ եթե իշխանություններն ուզում են բյուջե լցնել, ապա դրա համար այնքան պարզ ձևեր ու մեխանիզմներ կան, որ պետք չէ «նոր հեծանիվ հորինել» ու այդ հորինածով մարդկանց կյանքը դժոխքի վերածել:

«Գնում ես հարկային գումար վճարելու, նստած են մոտ 20 աղջիկ ու բոլորը կոֆե են խմում: Ես գնացել եմ գումար վճարեմ, ասում եմ՝ եկեք գումարը ստացեք, ասում են՝ կոֆեն խմենք վերջացնենք կգանք»,– ասում է բիզնեսմենը:

Նա առաջարկում է եղած «մեկ պատուհանի» ինստիտուտն այնքան պարզեցնել ու գործուն դարձնել, որ մարդկանց համար շատ մատչելի լինի հաշվետվություն հանձնելն ու վճարում կատարելը: Բացի այդ, նրա կարծիքով այդքան աղջիկների, իր խոսքով՝ իրար գլխի լցնելու ու նրանց աշխատավարձ տալու փոխարեն, լավ կլինի էլեկտրոնային համակարգերը ակտիվանան: Մարդիկ կոֆե խմող հարկայինի աշխատակիցներից ու հերթերից կազատվեն ու կկարողանան բավականին ժամանակ խնայել: Բացի այդ, նա առաջարկում է վճարվելիք բոլոր հարկերը դարձնել հստակ ու կանխատեսելի, այսինքն՝ հաստատագրված, իսկ դրանից հետո բիզնեսմենը տակ կտա, թե օգուտով կաշխատի, պետությունը դրա մեջ որևէ մեղք չի ունենա:

«Բոլոր պետություններում ամեն ինչ շատ պարզ է և բիզնեսմենը կարողանում է նախապես հաշվարկել իր օգուտն ու վնասը: Բայց մեզ մոտ ոչ միայն դա կանխատեսելի չէ, այլև շատ այլ հարցեր կան, որոնք գումարվում ու դժոխքի դուռն են հասցնում տնտեսվարողներին»,– ասաց մեր զրուցակիցը:

Նրա հաջորդ օրինակը վերաբերում էր Չինաստանից ներկրված ոսկեգույն նյութով պատված բեռի անվտանգության չափանիշներին համապատասխանելու մասին լաբորատոր զննությանը:

«Ապրանքից փորձանմուշ են վերցրել, որ տանեն լաբորատոր զննության ենթարկեն: Նախ ամեն ապրանքից մեկ օրինակ տարել են ջարդել, այսինքն՝ փչացրել: Դրա պատճառով երկու օր ներկրված բեռը մնացել է բեռնափոխադրող ընկերության պահեստում: Յուրաքանչյուր օրվա համար վճարել եմ 45000 դրամ: Երկրորդ օրը լաբորատորիայից ինձ թույլտվություն տալու փոխարեն, կանչել են ասում են՝ մեկ այլ անալիզ էլ ենք ուզում անել, որը 800 դրամ արժե: Ասում եմ՝ արեք, սա էլ ձեր փողը: Ինձ ասում են՝ վաղը արի պատասխանը տար: Փաստորեն, այդ 800 դրամանոց լաբորատոր ստուգման պատճառով ապրանքս պահեստում մեկ օր ավել մնաց, որի համար ես լրացուցիչ 45000 դրամ վճարեցի: Մինչդեռ կարելի էր այդ ստուգումն առանց հարցնելու անել, հետո ասել 800 դրամ էլ վճարի, քանի որ մի ստուգում ավել ենք կատարել, վճարի՝ պատասխանները վերցրու, գնա: Այդ դեպքում ես ոչ մի օր, ոչ նյարդեր և ոչ էլ 45000 դրամ ավելորդ չէի կորցնի: Սրանք այնքան պարզ բաներ են, որը ոչ մի երկրում չեք հանդիպի, բայց մեզ մոտ ցավոք սրտի դարձել է օրինաչափություն և ոչ մեկը չի մտածում այդ շղթան ճիշտ աշխատեցնելու մասին»,– ասում է բիզնեսմենը:

Նա հավաստիացնում է, որ ներկրողների 99%–ը համաձայն է, որ լաբորատոր ստուգման գումարները չվճարելու դեպքում իրենց բեռը պլոմբեն, առգրավվեն, բայց նման ձևերով, այսինքն մարդկանց նյարդերը սղոցելուն ու բիզնեսմեններին՝ նման ձևերով ֆինանսական վնաս պատճառելու մեխանիզմներին վերջ տրվի:

Ամենայն հավանականությամբ տվյալ լաբորատորիան, որը ապրանքի մաքսազերծման թույլտվություն տալու սխեմատիկ շղթայի մի օղակն է, մտածում է, որ ներկրողի համար նման «ֆորս մաժորային» իրավիճակներ ստեղծելու դեպքում շատերը գուցե կառաջարկեն այդ վնասը կիսելու «գնով» նույն օրը լաբորատոր փորձաքննության «պատասխանները» ստանալ:

Անկեղծ ասած այսօրինակ մանր թվացող դիպվածները, սարսափելի հիասթափեցնող երևույթներ են և ուղղակիորեն կապված են իշխանությունների հանդեպ չարությամբ լցվելուն: Եվ նման մարդուն ինչքան էլ բացատրես, որ հարկայինի պետը մեկ այլ հիմնարկի միջինից ցածր պաշտոնյայի կամայականության հետ կապ չունի, միևնույն է նա կասի՝ «խնդիրները համակարգային են, քանի որ ամեն տեղ էլ նույն մոտեցումն է»:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»