10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո
ЛАЙФՈրքան էլ տհաճ լինեն բաժանումները, դրանք, այնուամենայնիվ, հանդիսանում են մեր կյանքի անխուսափելի մի հատվածը: Բաժանումներն ունենում են տարբեր պատճառներ: Ամեն դեպքում պետք է կարողանալ հաշտվել այդ երևույթի հետ և առաջ շարժվել:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո:
1. Նախկինի հետ հանդիպելու առիթներ փնտրել/ստեղծել

Իհարկե, բարդ է միանգամից վերջ տալ մի երկար ժամանակ շատ մտերիմ դարձած մարդու հետ շփմանը, սակայն նրա հետ հանդիպումներ փնտրելը ձեզ չի օգնի: Փորձեք կենտրոնանալ ձեզ վրա և ներքին ներդաշնակություն ձեռք բերել:
2. Հետապնդել նրան սոցցանցերի միջոցով

Ում նկարն է like-ում, ումը՝ comment-ում, որտեղ է check in լինում և այլ նմանատիպ բաներն իմանալու մոլուցքից զերծ մնացեք:
3. Մեկուսանալ աշխարհից

Նման պահերի ոչ ոքի տեսնելու և ոչ մեկի հետ խոսելու ցանկություն չի լինում: Սակայն որքան դուք ձեզ մեկուսացնեք աշխարհից, այնքան ավելի երկար կմնաք այդ տհաճ ապրումների և զգացողությունների տարափի տակ:
4. Այլ նախկինների հետ կապեր հաստատել

Մեծագույն սխալ է նրան ցավ պատճառելու համար նախկինի հետ վերամիավորվելը:
5. Միանգամից «ընկերներ» մնալ նրա հետ

Աղջկա և տղայի միջև ընկերությունն առանց այն էլ վիճելի երևույթ է, այն էլ, եթե դուք նախկիններ եք, այն էլ՝ բոլորովին վերջերս բաժանված: Բարիդրացիական հարաբերություններ հաստատելը լավ միտք է, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր:
6. Փորձել վրեժ լուծել
Հերթական վատ միտքը․ նրան ցավ պատճառելով ձեզ հաստատ լավ չեք զգա, անգամ կարող է էլ ավելի վատ զգաք:
7. Իդեալականացնել ձեր նախկինին

Սա էլ է ավելորդ: Գուցե այս պահին ձեզ թվում է, որ նրանից լավին չեք գտնի, սակայն դա այդպես չէ: Հարցն ավելի լավին գտնելը չէ, այլ ձեզ իսկապես համապատասխան մեկին գտնելը:
8. Վարկաբեկել նրա ներկայիս սիրեցյալին

Անգամ նրան չճանաչելով՝ դուք արդեն բացասական եք տրամադրված նրա հանդեպ, և դա բնական է: Սակայն մի ցածրացեք և նրա վերաբերյալ առհասարակ մեկնաբանություններ մի արեք:
9. Ժամանակ առ ժամանակ հանդիպել նախկինի հետ

Այո՛, ձեր միջև դեռևս կա որոշակի կապվածություն, սակայն սա էլ լուծում չէ: Եթե դեռ սիրում եք իրար, ապա փորձեք ուղղել նախկինի սխալները և միավորվել, իսկ եթե պարզապես կապվածության հարց է, ապա բաց թողեք միմյանց:
10. Առհասարակ խուսափել սիրուց

Այդ անհաջող փորձի պատճառով պետք չէ խաչ քաշել սեփական անձնական կյանքի վրա: Բոլորի կյանքում էլ անհաջողություններ լինում են, սակայն հարկավոր է դրանք հաղթահարել, և բախտը հաստատ կժպտա ձեզ:



