Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երևան. Գումար են պահանջել
ОБЩЕСТВОՀունիսի 9-ին օձի խայթոցից թունավորմամբ Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոց է տեղափոխվում Վարդաբաց գյուղի բնակիչ, 8-ամյա Արման Գևորգյանը, որը ստանում է առաջին բուժօգնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան
Սակայն հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատանում է և Կովսականի տեղամասային հիվանդանոցի գլխ, բժիշկ Լուսինե Սարգսյանը, իր անձնական մեքենայով երեխային տեղափոխում է ՀՀ ք. Կապանի բժշկական կենտրոն: Քանի որ երեխայի վիճակը ծանր է լինում, անհրաժեշտություն է առաջանում երեխային տեղափոխել հատուկ շտապ օգնության մեքենայով Երևան, որի համար պահանջում են 160 000 դրամ: Բժշկուհի Լուսինե Սարգսյանը խնդրում է երեխային անհապաղ տեղափոխել, խոստանալով, որ ինքը կգտնի այդ գումարը և անպայման կվճարի, սակայն այնտեղից պատասխանում են, որ ծառայությունը վճարովի է և չեն կարող:
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը իր անձնական միջոցներից հասցնում է այդ գումարը և երեխային տեղափոխում են Երևան՝ Կենտրոնական հոսպիտալ: Այժմ Արմանի վիճակը նորմալ է: «Հարց ՀՀ առողջապահության նախարարին և Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին – Մի՞թե Ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը»,-գրել է Մաթևոսյանը:



