Վրաերթ Երևանում. «Գնունի» շուկայի մոտ 45-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ովքեր փողոցը հատել են հետիոտնի համար նախատեսված վայրով.
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ «Գնունի» շուկայի մոտ, Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի բնակիչ, 45-ամյա Արմինե Կիրակոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 AP 085 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթակել փողոցը թույլատրված տեղով հատող 2 կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել հետիոտներին, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Շարունակությունը՝այստեղ.
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



