«Մայրս եղբորս ավելի շատ է երես տալիս». Ալլան` Դիանա Գրիգորյանի մասին
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Ալլա
Բարի, հոգատար, գեղեցիկ ու խելացի մայրիկ ունեմ։ Ուսումնական շրջանում, մայրս առավոտյան միշտ մեզ տանում է դպրոց, հետո գալիս վերցնում այնտեղից։ Ազատ ժամանակ միասին գիրք ենք կարդում ու ֆիլմեր դիտում։ Մայրս խորհուրդ է տալիս հանրագիտարան կարդամ։ Դա ինձ շատ է պետք գալիս։ Տարբեր ֆիլմեր ենք նախընտրում դիտել, իսկ ավարտից հետո սկսում ենք քննարկել։ Նա ինձ խորհուրդ է տալիս բացասական հատկանիշներ չունենամ, ոչ բոլորին վստահեմ ու հավատամ։ Շատ կցանկանամ մայրիկիս նման լինել։
Նա նաև խրհուրդ է տալիս ամեն ինչ ինքնուրույն անել։ Երբ դպրոցում շարադրություն են հանձնարարում, մայրիկիս եմ դիմում, որ օգնի ինձ, իսկ նա միշտ ասում է` ինքնուրույն արա։ Չի եղել այնպես, որ իմ փոխարեն նա գրի։ Միշտ ես եմ գրել, իսկ նա ստուգել է։ Արդյունքից միշտ գոհ է եղել։
Երևանում մենք ունենք մեր սիրած վայրը։ Երկուսով հաճախ ենք զբոսնում Կասկադում։ Այնտեղ շատ հանգիստ է։
Ինչ–որ զվարճալի դեպքեր չեմ հիշի, բայց մեր ժամանցը միշտ ուրախ է անցնում։
Մայրս եղբորս ավելի շատ է երես տալիս։ Դե, դա նրանից է, որ նա փոքր է։
Շատ եմ սիրում մայրիկիս։ Ուզում եմ նա լինի առողջ, երջանիկ ու միշտ հաջողակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



