Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սուտ մատնության նոր փաստեր. քննիչն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են

ОБЩЕСТВО

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության փորձի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով տուժող Արման Ավագյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Զադոյանին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու և ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, Ա. Ավագյանը հաղորդում է տվել, որ հիշյալ քննիչն իր հարցաքննության արձանագրությունում կեղծ ժամեր է թվագրել և ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, Ա. Ավագյանը Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ քննիչ Մ. Զադոյանի կողմից կազմված հարցաքննության արձանագրությունը փոխված է, քանի որ դրանում առկա ստորագրություններն ու եզրափակիչ մասի գրառումներն իր կողմից չեն կատարվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում դատաձեռագրային փորձաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Ավագյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին և քննիչին հանիրավի մեղադրել պաշտոնեական կեղծիք կատարելու և ապացույց կեղծելու մեջ:

Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնության փաստով հարուցված ևս մեկ քրեական գործի նախաքննություն: Հիշյալ գործի քննությամբ հիմնավորվել է, որ ակնհայտ սուտ մատնություն է կատարել Վահան Խաչատրյանը` ոստիկաններին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության` խոշտանգում կատարելու մեջ: Վ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ 2017 թվականի հունվարի 25-ին բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ իրեն ծեծի ենթարկելով` ստիպել են իրականությանը չհամապատասխանող բացատրություն տալ ընկերոջ կողմից ապօրինի թմրամիջոց իրացնելու դեպքերի վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում ինքնախոստովանական ցուցմունքներով, հերքվել են նաև Վ. Խաչատրյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին` ընկերոջը օգնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Քննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանները Վ. Խաչատրյանի նկատմամբ բռնություն չեն  գործադրել, և վերջինս հանիրավի է նրանց մեղադրել խոշտանգում կատարելու մեջ:

Ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Վ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով  հարուցված մի շարք  քրեական գործեր դեռևս նախաքննության փուլում են: Դրանցից մեկը դարձյալ հարուցվել է ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, Ա. Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները 18.02.2017թ.-ին` «Նուբարաշենի» հոգեբուժական կենտրոն տեղափոխելու ճանապարհին բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության և կատարված մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակիցները հիշյալ քաղաքացուն չեն ծեծել և բռնություն չեն գործադրել, վերջինս պաշտոնատար անձանց հանիրավի է մեղադրել ծանր հանցագործություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт